2012թ. Իսպանիան կորցրել է ՀՆԱ-ի 6%-ը հարկերից խուսափած բիզնեսի պատճառով։ Ըստ փորձագետների՝ գործարարները հարկերից խուսափում են ոչ թե շահույթն ավելացնելու, այլ բիզնեսը պահպանելու համար։
2012թ. Իսպանիայի բյուջե չի մուտքագրվել շուրջ €80 մլրդ-ի հարկ, որի հետևանքով բյուջեի պակասուրդը աճել է ՀՆԱ-ի մինչև 10,2%-ը: Ընդ որում՝ հարկերից խուսափում են ոչ միայն ընկերությունները. նրանց աշխատակիցները ևս եկամտահարկ չեն վճարում։
Ըստ գերմանական Deutsche Welle ռադիոկայանի՝ հարկերից խուսափում են հիմնականում տնտեսության մի քանի ճյուղերում, օրինական գործունեություն ծավալող ընկերությունները ևս հարկադրված են թաքցնել եկամուտների մի մասը: Փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների ավելի քան 25%-ը ներկայում գործում է ոչ օրինական դաշտում և չի վճարում օրենքով սահմանված հարկերը։ Նման ընկերությունները գործում են գյուղատնտեսության, ծառայությունների, անշարժ գույքի, թեթև արդյունաբերության ոլորտներում։
Իսպանիայի ֆինանսների նախարարության տվյալներով՝ ընկերությունները շահութահարկ եկամուտների միայն մի մասից են հարկ վճարում, ռեստորաններում կրկնակի հաշվապահություն է վարվում, շինարարները հրապարակում են պատվիրատուից ստացած գումարների միայն կեսը։
Ըստ փորձագետների՝ բիզնեսը նման քայլերի հարկադրված է դիմել իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության հետևանքով. հարկային բեռը երկրում բավական բարձր է, և ընկերությունները չեն կարողանա գոյատևել, եթե «մաքուր» աշխատեն։
Կարդալ ավելին
Պատմություններ

Մեղրիում մեկնարկել են TRIPP-ի աշխատանքները

Ինչ է փոխվում նոր սահմանադրության նախագծով

Հայաստան-Թուրքիա կարգավորման «բանալին» Բաքվու՞մ է

Աշնանային Կապանը՝ թռչնի թռիչքի բարձրությունից

10 տարի անց. ԵՄ-ում քննարկում են Բրիտանիայի վերադարձը

Խաղաղության հասնելու հարցում երաշխիք չկա

Ի՞նչ կկորցնի Հայաստանը անկլավների հանձնմամբ

Խաղաղության համար երաշխիքներ են անհրաժեշտ
Դիտել ավելին
Civilnet


