Գլխավոր Լրահոս

Աշխարհի ամենահարուստ հայը Սամվել Կարապետյանն է. Forbes

Աշխարհի ամենահարուստ հայը Սամվել Կարապետյանն է. Forbes
Մեքսիկացի մեդիամագնատ Կառլոս Սլիմը արդեն չորրորդ տարին անընդմեջ գլխավորել է ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսի աշխարհի ամենահարուստ մարդկանց՝ դոլարային միլիարդատերերի ամենամյա 27-րդ վարկանիշը: Նրա կապիտալը հանդեսը այս տարի գնահատել է $73 մլրդ: Աշխարհի ամենահարուստ հայը, ըստ Forbes-ի, «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանն է: Նա զբաղեցրել է վարկանիշի 353-րդ հորիզոնականը՝ $3,8 մլրդ կարողությամբ՝ 2012-ի $1,6 մլրդ-ի համեմատ: «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության հիմնական բաժնետեր Դանիլ Խաչատուրովը զբաղեցրել է 613-րդ հորիզոնականը: Նրա կարողությունն այս տարի գնահատվել է $2,4 մլրդ: «Ռեսո» ապահովագարական ընկերության սեփականատերեր Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները զբաղեցրել են 1 088-րդ հորիզոնականը՝ յուրաքանչյուրը $1,35 մլրդ-ականով: Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը 831-րդ հորիզոնականում է՝ $1,8 մլրդ-ով: Վարկանիշում ընդգրկված հայ միլիարդրատերերից որևէ մեկը Հայաստանը չի ներկայացնում: Ամենահարուստ միլիարդատերերի առաջին քսանյակում ամենից շատ ներկայացված են բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ: Այսպես՝ վարկանիշի 2-րդ հորիզոնականում Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն  է՝ $67 մլրդ-ով: Oracle ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ $43 մլրդ-ով: 2013-ի վարկանիշում ընդգրկված միլիարդատերերի ընդհանուր կապիտալը կազմել է $5,4 տրլն` 2012-ի $4,6 տրլն-ի համեմատ: Վարկանիշում ընդգրկված միլիարդատերերի մեծ մասը, ինչպես նախորդ տարիներին, շարունակում է ներկայացնել ԱՄՆ-ը, որտեղ բնակվում և բիզնես է ծավալում 1426 ամենահարուստ մարդկանցից 442-ը: Ասիային բաժին է ընկնում 386 միլիարդատեր: Եվրոպան միայն երրորդ հորիզոնականում է, որին բաժին է ընկնում վարկանիշում ընդգրկված միլիադրատերերից 366-ը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում