Գլխավոր Լրահոս

Ռուսաստանում Superjet-100-ին փոխարինող են գտել

Ռուսաստանում Superjet-100-ին  փոխարինող են գտել

Ռուսական «Միացյալ ավիաշինական կորպորացիան» սկսել է ՄՍ-21 ինքաթիռի մոդիֆիկացիայի նախագծման աշխատանքները, որը ռուսական լայնաֆյուզելյաժային հեռահար թռիչքներ իրականացնող առաջին ինքնաթիռն է լինելու ԽՍՀՄ փլուզումից հետո: Այս մասին հաղորդում է  «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով կորպորացիայի մամլո հաղորդագրությունը:

Պարբերականի տվյալների համաձայն՝ փետրվարի վերջին ընկերությունը հաստատել է «Սուխոյի քաղաքացիական նոր տեխնոլոգիաներ» ընկերության հետ  ինքնաթիռի նախագծման և ստեղծման հայեցակարգի մասին պայմանագիրը:

Ակնկալվում, որ նոր ինքնաթիռը սկզբունքորեն տարբերվելու է ՄՍ-21-ից, և նախագծման համար օգտագործվելու են նրա մի քանի տեխնոլոգիաներ:

Ներկայում Ռուսաստանում արտադրվող լայնաֆյուզելյաժային միակ ինքնաթիռը ԻԼ-96-ն է, որը նախագծվել է ԽՍՀՄ-ում: Նման ինքնաթիռների ֆյուզելյաժան ունի 5-6 մետրով լայնություն՝սովորական ինքնաթիռների 4 մետրի համամետ: Արդյունքում ՝ ինքնաթիռում մեկ շարքում կարող է լինել միաժամանկ տասը նստաատեղ:  

Նոր ինքնաթիռի ստեղծման մասին դեռ 2012-ի օգոստոսին հայտարարել էր կորպորացիայի նախագահ  Միխայիլ Պողոսյանը: Այդ ժամանակ հաղորդվել էր, որ այն ստեղծվելու է Superjet-100-ի և ՄՍ-21 չիրականացված նախագծի հիման հիման վրա և վերջիններից տարբերվելու է տեղերի քանակով և թռիչքների հեռհարությամբ:

Ավելի ուշ Պողոսյանը հայտարարել էր, որ նոր ինքնաթիռներում նստատեղերի թիվը կլինի 130-140: Նրա խոսքով՝ օդանավը շուկա դուրս կգա 2016-2020թթ.: Նա նոր ինքնաթիռի արժեքը ավելի ցածր էր գնահատել, քան Sukhoi Superjet-100-ինն է: Ըստ նրա՝ ինքնաթիռի պահանջարկը կկազմի տարեկան 300-400 ինքնաթիռ:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում