Գլխավոր Լրահոս

ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովից ակնկալում ենք հարաբերությունների խորացում․ Անտոնիու Կոշտա

ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովից ակնկալում ենք հարաբերությունների խորացում․ Անտոնիու Կոշտա

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին կայցելեն Հայաստան․ ԵԽ-ն մարտի 26-ին հրապարակել է պաշտոնական հաղորդագրությունը։ 

Անտոնիու Կոշտան նշել է, որ ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովից ակնկալում են հարաբերությունների խորացում։ 

«Հայաստանը ԵՄ-ի կարևոր գործընկերն է։ Մեզ միավորում են ընդհանուր արժեքները, ինչպես նաև միջազգային իրավունքի և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ հանձնառությունը։ Այս կարևոր փուլը նշանակալի ներդրում կլինի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, կապակցվածության և բարեկեցության ամրապնդման գործում,- ասել է նա»։

Գագաթնաժողովից առաջ Կոշտան և ֆոն դեր Լայենը կմասնակցեն Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը, որը նույնպես կկայանա Երևանում՝ մայիսի 4-ին։

ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրակարգի առանցքում կլինի երկկողմ հարաբերությունների խորացումը՝ հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և թվային կապակցվածության ոլորտներում։ 

Նրանք կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, կապակցվածության և բարեկեցության ապահովման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև գլոբալ մարտահրավերները՝ ներառյալ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում վերջին զարգացումները։

Շեշտվում է նաև, որ Եվրամիությունը Հայաստանի ամենախոշոր դոնորն է, և 2023-ի հոկտեմբերին միության հաստատություններին հանձնարարվել է «ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները դրանց բոլոր ուղղություններով»։

ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը տեղի կունենա 2026-ի մայիսի 4-ին և 5-ին։

Լուսինե Վարդանյան, Բրյուսել

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում