Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված ակտիվիստ Միքայել Մարգարյանը մարտի 27-ի երեկոյան ձերբակալվել է:
Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Մ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար: Նա ձերբակալվել է:
...
Մարտի 26-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ակտիվիստ Միքայել Մարգարյանի միջև վիճաբանություն է եղել, փոխադարձ հայհոյանքներ են հնչել։ Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ազգային ժողովի նախագահը պնդել է՝ իր նկատմամբ կազմակերպված սադրանք է եղել:
Civilnet











