Գլխավոր Լրահոս

Փաշինյանին հարվածելու փորձից հետո՝ երկու քաղաքացի է բերման ենթարկվել եկեղեցու բակից

Փաշինյանին հարվածելու փորձից հետո՝ երկու քաղաքացի է բերման ենթարկվել եկեղեցու բակից

Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակից երկու քաղաքացի է բերման ենթարկվել:

ՆԳՆ-ից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ «Ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի»։

Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում երիտասարդի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ գրանցվեց։ Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ եկեղեցուց: Երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվեց՝ հորդորելով չհրել:

«Տենց չնայես ինձ»,- ասաց երիտասարդը վարչապետին։ Հետո փորձեց ձեռքով հարվածել: Փաշինյանը անվտանգության աշխատակիցներին հորդորեց չարձագանքել։ Դեպքից երկու ժամ հետո երկու քաղաքացի բերման ենթարկվեց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում