Գլխավոր Լրահոս

ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին, որպեսզի «չպառակտի ընդդիմադիր դաշտը»

ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին, որպեսզի «չպառակտի ընդդիմադիր դաշտը»

ՀՀԿ-ն չի մասնակցում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին, որպեսզի էլ ավելի չպառակտի ընդդիմադիր դաշտը. այս մասին հայտարարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Երևանում կայացած կուսակցության համագումարին։

Կուսակցության համագումարում իր ելույթում Սարգսյանն ասել է, որ երեք օր առաջ կուսակցության գործադիր մարմնի՝ համապետական ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու որոշումը «մի մասի սրտովը չէ»։ Նրա խոսքով՝ կուսակցությունը կարող էր հաղթահարել անհրաժեշտ 4 տոկոսի շեմը, սակայն առաջնահերթությունը այլ է. «Մեզ իշխանափոխություն է պետք, մեզ չի հետաքրքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը»։

Սարգսյանը նշել է, որ ընտրություններին չմասնակցելու հիմնական նպատակներից մեկն է «ավելի չպառակտել ընդդիմադիր դաշտը» և հնարավորություն տալ մյուս ուժերին իրականացնել իրենց խոստումները։

Նա ընդգծել է, որ որոշումը չի նշանակում պայքարից հրաժարում։ «Չմասնակցելը չպայքարել չէ»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ Հանրապետականը շարունակելու է մնալ քաղաքական պայքարի առաջամարտիկներից։

Նրա խոսքով՝ կուսակցության ընտրողները, ըստ սոցիոլոգիական հետազոտությունների, «գրեթե առանց բացառությունների» պատրաստվում են մասնակցել ընտրություններին և քվեարկել ընդդիմադիր ուժերի օգտին, ինչի արդյունքում «մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին»։

Սարգսյանը նաև նշել է, որ որոշումը հեշտ չի տրվել, սակայն այն նպատակ ունի ծառայել ընդհանուր քաղաքական հաջողությանը՝ «քաղաքական դաշտում սեփական ես-ը, նեղ կուսակցական շահերը… ընդհանուր հաջողության ստորադասելու» տրամաբանությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում