Գլխավոր Լրահոս

Տիգրան Ավինյանը դժգոհ է քաղաքի փոսալցման աշխատանքների տեմպից

Տիգրան Ավինյանը դժգոհ է քաղաքի փոսալցման աշխատանքների տեմպից

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է քաղաքի փոսալցման աշխատանքների տեմպից։ Դիմելով պատասխանատու մարմինների ներկայացուցիչներին՝ ապրիլի 6-ին գործակարգավարական նիստի ժամանակ Ավինյանը նկատողություն արեց, որ փետրվարին սկսած ակտիվ տեմպն ընկել է, աշխատակիցներն անցել են նորմալ ռեժիմի, ինչն անընդունելի է։

«Ասում եմ․ որ գործընկերներն էլ լսեն։ Իրականում տեմպը այնպես չէ, որ իրենց մեջտեղից ճղում են, իսկ սա այն դեպքն է, որ միգուցե պետք է մեջտեղից ճղեին, մանավանդ, որ դրանից հետո ունենք միջին նորոգման աշխատանքներ»,- ասաց Ավինյանը։

Շինարարության և Բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանը հայտնեց, որ վերջին 11 օրվա ընթացքում տեղումների պատճառով միայն երեք-չորս օր են կարողացել ամբողջ տեմպով աշխատել։ Շաբաթ-կիրակի օրերին էլ չեն աշխատել Սուրբ Զատիկի պատճառով։

«Պարոն Թևոսյան ես ամեն ինչ հասկանում եմ, բայց սա այն դեպքն է, որ նաև չեմ հասկանում, որովհետև երևանցիները չեն հասկանում և չեն ընդունում։ Եկեք կանոն դնենք, եթե խոսքը գնում է փոսալցման մասին։ Չկա Նոր տարի, չկա Զատիկ, չկա հանգստյան օր, ոչ մի բան չկա։ Բոլոր այն մասնակիցները, ովքեր  այս պրոցեսում գալիս են հայտ են ներկայացնում այսօրվանից թող իմանան, որ որևէ օր իրենք չունեն հանգիստ, որովհետև փոսալցման աշխատանքները կարևորագույն աշխատանքներից մեկն են Երևան քաղաքում։

Ձմեռային տեղումների պատճառով Երևանի փողոցներում բազմաթիվ փոսեր էին առաջացել, որոնց պատճառով մեքենաներ էին վնասվում և խցանումներ էին առաջանում։ Տեղումների դադարից հետո փոսալցման ակտիվ աշխատանքներ սկսվեցին, սակայն օրեր անց կրկին նույն տեղում փոսեր առաջացան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում