Գլխավոր Լրահոս

Հայ ազգային կոնգրեսն առանձին կմասնակցի ընտրություններին

Հայ ազգային կոնգրեսն առանձին կմասնակցի ընտրություններին

Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) չի հաջողվել դաշինք ձևավորել «Ուժեղ Հայաստանի» հետ։ Այդ մասին նշվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ։ ՀԱԿ-ը ընտրություններին կմասնակցի առանձին։

«Հայ ազգային կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով։ Դրսևորել ենք առավելագույն ճկունություն՝ դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտնել է նաև, որ պատրաստ է համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և՛ ընտրական ժամանակաշրջանում, և՛ ընտրություններից հետո խորհրդարանում կոալիցիա կազմելու և երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն միասնական՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում