Գլխավոր Լրահոս

«Ադրբեջանցի վարորդը Հայաստանում» տեսանյութը իրականում նկարահանվել է այլ երկրում

«Ադրբեջանցի վարորդը Հայաստանում» տեսանյութը իրականում նկարահանվել է այլ երկրում

Լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցներում ապրիլի 5-ից տարածվում է տեսանյութ՝ «Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում» վերտառությամբ։

Տեսանյութում վարորդը ադրբեջանական երգի ներքո երթևեկում է։ Այնուհետև խոշոր պլանով ցուցադրում է դիմացից ընթացող՝ հայկական համարանիշներով ավտոմեքենան։

Տեսանյութը տարածել են panorama.am , lurer.com, Euromedia24, Analytic.am կայքերը և մի շարք օգտատերեր։

Սակայն ինչպես պարզել են Media.am-ի, Fip.am-ի և Factor.am-ի մեր գործընկերները, տեսանյութը նկարահանված չէ Հայաստանում։

Ինչու տեսանյութը չի կարող նկարահանված լինել Հայաստանում 

Տեսանյութում տեքստով գրված է. «Նիկոլի խաղաղությունը Հայաստանումա արդեն մնացածը դուք մտածեք ինչ հետևանքներա ունենալու»։ 

Մի շարք լրատվամիջոցներ հոդվածներում արդեն նշել են, թե տեսանյութը նկարահանվել է, մասնավորապես, Երևանում։

«Ադրբեջանի քաղաքացի է մեքենայով ժամանել Երևան, շրջում է քաղաքի փողոցներով՝ բարձր ձայնով միացնելով «Կեցցե Ադրբեջանը» երգը»,- գրել է panorama.am-ը։

Hayeli.am-ն էլ տարածել է տեսանյութը՝ «Ադրբեջանցի երիտասարդը Երևանում։ Ադրբեջանի քաղաքացի է ժամանել Երևան, շրջում է քաղաքի փողոցներով՝ բարձր ձայնով միացնելով «Կեցցե Ադրբեջանը» երգը։ Նա նկարահանում է տեսանյութեր և հրապարակում սոցիալական ցանցերում» պնդմամբ։

Ինչպես պարզել է փաստեր ստուգողները, տեսանյութն ամենայն հավանականությամբ վերցվել է nikolaraliyevich տիկտոկյան էջից։ Այդ էջում հրապարակված տեսանյութում երևում է ravokhalilov1 ջրանիշը, որտեղից էլ, ենթադրաբար, nikolaraliyevich օգտատերը վերցրել է տեսանյութը։ Սակայն ravokhalilov1 անունով օգտատեր ներկայում TikTok-ում չի հայտնաբերվում

Էկրանապատկերը՝ լրատվամիջոցների և տիկտոկյան էջի հրապարակումներից
Էկրանապատկերը՝ լրատվամիջոցների և տիկտոկյան էջի հրապարակումներից

Media.am-ը պարզել է, որ տեսանյութում երևացող հայկական մեքենայի համարները ներկայում վաճառվում են Հայաստանում և եզրակացրել, որ այդ համարանիշներով մեքենա այժմ Հայաստանում չկա։

Էկրանապատկերը՝ roadpolice.am-ից
Էկրանապատկերը՝ roadpolice.am-ից

Միևնույն ժամանակ, սոցցանցերի օգտատերերը տեսանյութերի մեկնաբանություններում պնդում են, թե այն նկարահանվել է Թբիլիսիում։

Էկրանապատկերը՝ սոցցանցերի օգտատերերի մեկնաբանություններից
Էկրանապատկերը՝ սոցցանցերի օգտատերերի մեկնաբանություններից

Փաստեր ստուգողներն ուսումնասիրել են տեսանյութը՝ արձանագրելով, որ այնտեղ երևացող ճանապարհային նշանները չեն կիրառվում Հայաստանում։

Օրինակ՝ տեսանյութում երևում է P նշանը, դրա տակ լրացուցիչ տեղեկատվական վահանակ (օրինակ՝ վճարովի, ժամանակային սահմանափակում կամ հատուկ պայմաններ)։ Ուսումնասիրելով Թբիլիսիի կենտրոնական փողոցներից հրապարակված տեսանյութեր, պարզ է դառնում, որ տվյալ նշանը մեծ տարածում ունի Թբիլիսիում։ 

Մինչ այդ երևացող նշանը՝ կապույտ ֆոնով և սպիտակ մեքենայի պատկերով, ևս կիրառվում է Վրաստանում։ Այն տեղեկացնում է, որ տվյալ հատվածում կարող է գործել այսպես կոչված «անկոնտակտ պարեկությունը», երբ ոստիկանությունը վերահսկում է երթևեկությունը ոչ նշանավորված մեքենաներով՝ ֆիքսելով խախտումները լուսանկարահանման և տեսանկարահանման միջոցով։

Էկրանապատկերը՝ Թբիլիսիի փողոցներում օգտագործվող ճանապարհային նշաններից
Էկրանապատկերը՝ Թբիլիսիի փողոցներում օգտագործվող ճանապարհային նշաններից

Այսպիսով, հայկական լրատվամիջոցներով տարածվող պնդումը, թե ադրբեջանցի վարորդի մասնակցությամբ տեսանյութը նկարահանվել է Հայաստանում, չի հաստատվում փաստերով։ 

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում