Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել

Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ զոհվել է, երկու ոստիկան՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Ես խոսել եմ ականատեսի հետ… նա պարզապես ծխում էր իր գործընկերոջ հետ, և երեք մարդ մեքենայով մոտեցել են, փորձել են կրակ բացել, ապա անվտանգության աշխատակիցներն են կրակ բացել նրանց վրա։ Ստամբուլի հյուպատոսության շենքում իսրայելցի դիվանագետներ չկան, ինչպես նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Իսրայելի դեսպանատանը իսրայելցի դիվանագետներ չկան, ինչը նշանակում է, որ այդ դիվանագիտական առաքելություններում աշխատողները հիմնականում տեղացիներ են, որոնք աշխատում են հյուպատոսությունում կամ դեսպանատանը»,- Ստամբուլից հայտնել է AlJazeera-ի թղթակիցը։
Հարձակվողների ինքնության կամ դրդապատճառների վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Տեղադրություն
Կազմակերպություն
Իրադարձություն











