Գլխավոր Լրահոս

Նոր կենսաչափական անձնագրերի համար ավելի քան 1300 այց է ամրագրվել․ ՆԳ նախարար

Լուսանկարը՝ նոր կենսաչափական փաստաթղթերի գործարկմանը նվիրված միջոցառումից։

Լուսանկարը՝ նոր կենսաչափական փաստաթղթերի գործարկմանը նվիրված միջոցառումից։

Նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համար նախատեսված գրասենյակներում արդեն ավելի քան 1300 այց է ամրագրվել։

Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ հոկտեմբերի 31-ին նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկման միջոցառման ժամանակ։ Հայաստանում նոր փաստաթղթերի տրամադրումը կմեկնարկի նոյեմբերի 1-ից։

Սարգսյանի խոսքով՝ նոր համակարգի արտադրական գործընթացն արդեն մեկնարկել է, իսկ նույն օրը բացվել է նաև տվյալների կենտրոնը։ Նա նշել է, որ համակարգի ներդրումն իրականացվում է պետական-մասնավոր գործընկերությամբ՝ ֆրանսիական IN Groupe ընկերության և ամերիկյան միջազգային ընկերության մասնակցությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ IN Groupe կոնսորցիումը կառավարելու է համակարգը և ստանձնելու է կենսաչափական անձնագրերի տրամադրման գործընթացի սպասարկումը։

Փաշինյանն ընդգծել է, որ կենսաչափական անձնագրերի ներդրումը կարևոր նշանակություն ունի Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների հաջող ավարտի համար։

Կենսաչափական անձնագրերով սահմանային ավտոմատացված անցման համակարգը նախ կներդրվի «Զվարթնոց» օդանավակայանում, այնուհետև՝ Հայաստանի մյուս սահմանային անցակետերում։

Խոսքը e-gate (էլեկտրոնային դարպասներ) համակարգի մասին է։ Այն թույլ է տալիս կենսաչափական անձնագրերի միջոցով ավտոմատ անցնել սահմանային ստուգումը՝ առանց սահմանապահի կողմից փաստաթղթի ձեռքով ստուգման։


Նոյեմբերի 1-ից նոր կենսաչափական անձնագրի արժեքը 28 հազար 650 դրամ կլինի, իսկ նույնականացման քարտինը՝ 5 հազար 950 դրամ։

Սկզբնական փուլում «ՀայՓաս» ընկերությունը կգործարկի 14 սպասարկման գրասենյակ։ 2027 թվականի առաջին եռամսյակում դրանց թիվը նախատեսվում է հասցնել 23-ի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում