Գլխավոր Լրահոս

Սոցցանցերից՝ ռուսական RT․ Փաշինյանի ու երեխայի մասնակցությամբ տեսանյութը խմբագրված է AI-ով

Սոցցանցերից՝ ռուսական RT․ Փաշինյանի ու երեխայի մասնակցությամբ տեսանյութը խմբագրված է AI-ով

Սոցիալական ցանցերում ապրիլի 2-ից լայնորեն տարածվում է տեսանյութ, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոքրիկ երեխային սրտիկաձև թխվածքաբլիթ է տալիս, սակայն երեխան, իբր, այն դեն է նետում և սկսում լաց լինել։

Փաշինյանի և փոքրիկի մասնակցությամբ տեսանյութը տարածվել է ոչ միայն սոցցանցերի հայկական տիրույթում, այլև միջազգային լսարան ունեցող հարթակներում։ Մասնավորապես, X-ում (նախկին Twitter) ռուսական «RT» («Russia Today») հեռուստաընկերության պաշտոնական էջը, որն ունի շուրջ 3,5 մլն հետևորդ, հրապարակել է կադրերը` «ՀՀ վարչապետ Փաշինյանը ստիպել է երեխային թխվածքաբլիթ վերցնել, երեխան սկսել է լաց լինել» գրառմամբ։ 

Բացի X-ից, տեսանյութը լայն տարածում է գտել նաև սոցիալական այլ հարթակներում՝ Youtube, TikTok, Facebook, Instagram։

Oգտատերերը տեսանյութը տարածել են այսպիսի գրառումներով. «Երեխային չես խաբի», «Խելացի երեխա է», «Լավ է, որ շուտ գլխի ընկավ», «Երեխան զգում է, թե ով է իրականում խաբում և ով է կեղծավորը»։

Էկրանապատկերը՝ սոցցանցերի օգտատերերի էջից
Էկրանապատկերը՝ սոցցանցերի օգտատերերի էջից

#CivilNetCheck-ը գտել է տեսանյութի բնօրինակը և պարզել, որ տարածված տարբերակը մանիպուլացված է՝ փոփոխված արհեստական բանականության (AI) գործիքների կիրառմամբ։

Ինչ է եղել իրականում 

Դրվագը տեղի է ունեցել մարտի 29-ին՝ Փաշինյանի՝ Երևանում թիմակիցների հետ շրջելու ընթացքում։ Նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված ուղիղ եթերում երևում է (25:15-ից), թե ինչպես է փոքրիկ երեխան, ըստ կադրերում լսվող արձագանքների, հոր հետ մոտենում Փաշինյանին՝ նրա հետ լուսանկարվելու համար։

Վարչապետը երեխային նախ նվիրում է Հայաստանի քարտեզով կրծքանշան, ապա՝ սրտիկաձև թխվածքաբլիթ։ Երեխան լուսանկարվում է Փաշինյանի հետ, վերցնում թխվածքաբլիթը և հեռանում՝ առանց որևէ բացասական արձագանքի։ 

Տարածված կեղծ տարբերակում, սակայն, նույն դրվագը ներկայացված է այլ տեսանկյունից և փոփոխված է՝ ստեղծելով տպավորություն, թե երեխան լաց է լինում և դեն նետում թխվածքաբլիթը։

Ուշագրավ է, որ Փաշինյանի ուղիղ եթերում օգտագործված նկարահանման անկյունը չի համընկնում կեղծված տեսանյութի անկյան հետ։ #CivilNetCheck-ը պարզել է, որ տվյալ անկյունից նկարահանել է երեխայի հայրը, որի հրապարակած տեսանյութը, ամենայն հավանականությամբ, հետագայում վերցվել և փոփոխվել է արհեստական բանականության միջոցով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում