Գլխավոր Լրահոս

Մոսկվան չի կարող անտեսել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները․ Զախարովա

Մոսկվան չի կարող անտեսել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները․ Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ ռուսամետ ուժերը կկարողանան ազատորեն մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: Ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք չենք կարող անտեսել հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները և ակնկալում ենք, որ ռուսամետ ուժերը կկարողանան ազատորեն մասնակցել Հայաստանի քաղաքացիների կամքի արտահայտմանը», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ որ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք հանձնառու են Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցությանը։

«Մոսկվան չի կարող անտեսել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները, ինչպիսիք են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունումը։ Այս փոփոխությունները կարող են զգալի սահմանափակումներ դնել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի անվանումների վրա։ Կարևոր է, որ դա չարվի ընդդիմության ընտրական հնարավորությունները միտումնավոր սահմանափակելու համար։ Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է»,- ասել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում