Գլխավոր Լրահոս

Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ. Ժապարովի առաջին պաշտոնական այցը Հայաստան

Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ. Ժապարովի առաջին պաշտոնական այցը Հայաստան

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստանում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից և ընդլայնված կազմով բանակցություններից հետո կողմերը ստորագրեցին մի շարք փաստաթղթեր։

Համաձայնագրերը վերաբերում են քաղաքացիների փոխայցելություններին և երկրում գտնվելու կարգին, կենսաթոշակային ապահովությանը, անձնական տվյալների պաշտպանությանը, ինչպես նաև կրթությանն ու գիտությանը։ Համագործակցություն կսկսվի նաև երկու երկրների գիտությունների ազգային ակադեմիաների միջև։ Ստորագրվեց նաև 2027–2029 թվականների համագործակցության ճանապարհային քարտեզը։

Առանձին հուշագրով Երևանն ու Բիշքեկը պայմանավորվեցին միասին աշխատել Սևանա և Իսիկ-Կուլ լճերի պահպանության ուղղությամբ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Բիշքեկի քաղաքապետ Այբեկ Ջունուշալիևը ստորագրեցին երկու մայրաքաղաքների եղբայրացման համաձայնագիրը։

Փաշինյանը շեշտը դրեց տնտեսական կապերի վրա։ Նրա խոսքով՝ TRIPP նախագծի և տարածաշրջանային զարգացումների շնորհիվ մոտ ապագայում կարող են բացվել տրանսպորտային ուղիներ, և երկու երկրների նախագծերը կարող են ինտեգրվել։

Ժապարովն այցը պատմական անվանեց։ Նա նշեց, որ քաղաքական երկխոսությունն ակտիվացել է, բայց տնտեսական ներուժը դեռ լիարժեք չի օգտագործվում։ Ղրղզստանի նախագահը ողջունեց նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը։ Բանակցություններում քննարկվեց հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։

Այցն ավարտվեց Փաշինյանի և Ժապարովի համատեղ հայտարարության ստորագրմամբ։


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում