ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցն ականազերծելու գործընթաց․ Թրամփ

Միացյալ Նահանգները սկսում է Հորմուզի նեղուցն ականազերծելու գործընթաց։ Այս մասին ապրիլի 12-ին TruthSocial-ի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք հիմա սկսում ենք Հորմուզի նեղուցը մաքրելու գործընթացը՝ որպես բարիք աշխարհի բոլոր երկրներին, այդ թվում՝ Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Ֆրանսիային, Գերմանիային և շատ ուրիշների։ Անհավանական է, բայց նրանք չունեն ո՛չ քաջություն, ո՛չ էլ կամք այս աշխատանքն իրենք անելու համար։ Սակայն շատ հետաքրքիր է, որ բազմաթիվ երկրներից դատարկ նավթ տեղափոխող բոլոր նավերն ուղևորվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ նավթով բեռնվելու համար»,- գրել է Թրամփը։
․․․
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել էր Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում էին Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ էր հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին, և փակել էր Հորմուզի նեղուցը՝ «թշնամիների համար»։ Ապրիլի 8-ին Իրանը երկշաբաթյա հրադադարի համաձայնության է հասել Միացյալ Նահանգների հետ: Դրանից հետո նավագնացությունը ջրուղով իրականացվում է սահմանափակված քանակով։
Տեղադրություն











