Գլխավոր Լրահոս

Իրանն ԱՄՆ-ի պատասխանը բավարար չի համարում՝ պատերազմն ավարտելու պայմանների վերաբերյալ

Իրանն ԱՄՆ-ի պատասխանը բավարար չի համարում՝ պատերազմն ավարտելու պայմանների վերաբերյալ

Իրանը բավարար չի համարում ԱՄՆ-ի պատասխանը՝ պատերազմն ավարտելու և Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Թեհրանի ներկայացրած յոթ պայմաններին։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայինը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ընդունել է Իրանի որոշ պայմաններ, սակայն մյուսների շուրջ դեռ անորոշություններ կան։

Նա նշել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում ԱՄՆ-ն առաջարկներ է փոխանցել Իրանին երեք խողովակով՝ Պակիստանի, Կատարի և Իրաքի միջոցով։

Ռեզայինի խոսքով՝ Իրանը հայտարարել է, որ եթե իր յոթ պայմանները չկատարվեն, Հորմուզի նեղուցը չի բացվի, և բանակցություններ չեն լինի։

Նա նաև ընդգծել է, որ Իրանը չի հրաժարվել դիվանագիտությունից, սակայն փոխել է այն։ Ռեզայինը հիշեցրել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երեք փուլ է տեղի ունեցել, սակայն, իր պնդմամբ, յուրաքանչյուր փուլում ամերիկյան կողմը հեռացել է բանակցություններից և հարվածներ հասցրել Իրանին։

Նրա խոսքով՝ պատերազմն ավարտելու հարցում վճռորոշ է լինելու Իրանի ժողովրդի դիրքորոշումը, և Թեհրանը չի հրաժարվի իր իրավունքների պաշտպանությանն ուղղված դիմադրությունից։


Իրան-ԱՄՆ հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարվածները Իրանի դեմ սկսվել են փետրվարի 28-ին։ Ապրիլի սկզբին կողմերը հրադադարի են հասել, սակայն հակամարտությունը չի հանգուցալուծվել։ Հուլիսին ԱՄՆ-ն վերսկսել էր հարվածները՝ Իրանին մեղադրելով բանակցությունները ձգձգելու մեջ և սահմանելով ծովային շրջափակում Իրանի նավահանգիստների նկատմամբ։ Թեհրանն ի պատասխան սահմանափակել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը։

Սեպտեմբերին Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների վերսկսման յոթ պայման, որոնց թվում են ռազմական գործողությունների դադարեցումը բոլոր ճակատներում, իրանական սառեցված ակտիվների ազատումը և ԱՄՆ-ի ծովային շրջափակման վերացումը։գործողությունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում