Գլխավոր Լրահոս

Վիզաների ազատականացումը շատ իրատեսական է․ նախարար

Վիզաների ազատականացումը շատ իրատեսական է․ նախարար

Վիզաների ազատականացումը շատ իրատեսական է։ Այս համոզմանն է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ 

Ըստ նախարարի՝ դա հնարավոր է կառավարության կողմից ձեռնարկված և ընթացքի մեջ գտնվող քայլերը պատշաճ ժամկետում իրականացվելու պայմաններում։

Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպման ժամանամ նախարարը նշել է, որ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստանի կառավարության ստացած հանձնարարությունները համընկնում են կառավարության ռեֆորմային օրակարգի հետ:

«Իրականացվելու պայմաններում վիզաների ազատականացումն, ըստ էության, շատ իրատեսական է անգամ, և սա թույլ է տալիս նաև վերահաստատել՝ հաշվի առնելով թե՛ հանձնակատար Կոսի, թե՛ Բրուների հետ մեր ունեցած քննարկումները, որովհետև, հիրավի, կարևոր այցեր ենք ունեցել Հայաստանի Հանրապետություն, քննարկել ենք տարբեր հարցեր, որոնք շատ էական նշանակություն ունեն այս առումով: Եվ ես ուզում եմ փաստել, որ այս այցելություններն են նաև հիմք տալիս պնդելու կառավարության անունից, որ այս պրոցեսն իրատեսական է, որովհետև, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական կամք՝ իրականացնելու գործընթացը, մտնելու պրոցեսի մեջ և այն հանգուցալուծելու ճիշտ տրամաբանության մեջ, և երկրորդը՝ գնալով ավելի են սերտանում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն հարաբերությունները, այն էլ ավելի է ամրապնդվում, էլ ավելի նոր ուղղություններ են գրանցվում համատեղ համագործակցության օրակարգում, և այլ տարբերակ, ուղղակի թույլ տվեք այսպես ձևակերպել, չկա, որովհետև եթե կա երկկողմ հանձնարարություն, երկկողմ կամք, երկկողմ պատրաստակամություն, նվիրում, ջանք, ապա ուղղակի ժամանակի հարց է վիզաների ազատականացման պրոցեսը Հայաստանի Հանրապետությունում ունենալը»,- ասել է  նախարարը: 

Նախարարի խոսքով՝ հանրային տիրույթում կարող է լինել այնպիսի ընկալում, որ վիզաների ազատականացումը կարող է թույլ տալ շատ ավելի ազատ տեղաշարժվել Եվրոպական միության տարածքում՝ հաշվի չառնելով տարբեր հանգամանքներ, որոնք որ պատշաճ կերպով պետք է պահպանվեն, և դրանց համապատասխան պիտի լինի տեղաշարժը:

«Հայաստանի Հանրապետությունում բնակվող ժողովրդի համար վիզաների ազատականացումը ճամփորդության դյուրացման մասին է առաջին հերթին, որովհետև որքան էլ գաղափարաբանական առումով խոսենք, առաջին հերթին քաղաքացու կյանքում տեսանելի, շոշափելի պրոցեսը հենց ճամփորդության դյուրացումն է, և մենք առիթ ունեցել ենք ընդգծելու, որ վիզաների ազատականացումը նաև ճամփորդության ժողովրդավարացման մասին է»,- ասել է  նախարարը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում