Գլխավոր Լրահոս

Եվրամիություն՝ այո՛, բայց ռազմաքաղաքական դաշինքի տրամաբանությամբ քաղաքականություն չենք որդեգրում. Փաշինյան

Լուսանկարը՝ Hetq.am

Լուսանկարը՝ Hetq.am

Հայաստանը Դուբլինում ընդունված՝ եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքների մասին հռչակագրին չի միացել ՆԱՏՕ-ին վերաբերող ծավալուն հղումների պատճառով։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինայնն ու հավելել, որ Հայաստանը սկսել է Եվրամիությանն անդամակցության գործընթաց, սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակ չի դրել։

Նա հավելել է, որ փաստաթղթի մյուս հատվածներում ընդունելի և ծանրակշիռ բովանդակություն է եղել։

Փաշինյանի խոսքով՝ Եվրամիությանն անդամակցելու և ռազմաքաղաքական դաշինքի մաս դառնալու հարցերը կառավարությունը տարբերակում է։

«Մենք ասել ենք՝ Եվրամիություն՝ այո՛, բայց ռազմաքաղաքական դաշինքի տրամաբանությամբ քաղաքականություն չենք որդեգրում։ Դա է եղել պատճառը, և ըմբռնումով են վերաբերվել»,- ասել է վարչապետը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում