Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել․ ՊԵԿ

Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից։
«Արձագանքելով մամուլում տարածված տեղեկատվությանը՝ հայտնում ենք, որ, ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների, Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել»,- հայտնեցին ՊԵԿ-ից։
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին հայտնել էին, որ Ադրբեջանը Հայաստանից 960 դոլարի ապրանք է ներկրել մարտին։
Թեմա











