Գլխավոր Լրահոս

Արտաշատում «Ուժեղ Հայաստան»-ի անդամներն ընտրակաշառք են բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտե

Արտաշատում «Ուժեղ Հայաստան»-ի անդամներն ընտրակաշառք են բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտե

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով»,- հայտնում են կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք։

Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել՝

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողներին հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 անդամ ձերբակալվել է։

«Երբ որ, մեր ձևով, դեռևս հասարակական կազմակերպություն է եղել, բարեգործական նպատակներով հիմնված ծրագրեր են իրականացրել՝ զարգացման ծրագրեր. ներգրավված են եղել որոշակի անձինք, որոնք ստացել են աշխատավարձներ: Հիմա, ըստ վարույթն իրականացնող մարմնի, որքան ես հասկացա, այդ աշխատավարձները դիտարկվել են որպես ընտրակաշառքներ»,- նշել է փաստաբանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում