Գլխավոր Լրահոս

Կաշառքի գործով ԵՊՀ ամբիոնների վարիչներ են ձերբակալվել

Կաշառքի գործով ԵՊՀ ամբիոնների վարիչներ են ձերբակալվել

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) երկու ամբիոնների վարիչներ՝ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը, ձերբակալվել են կաշառքի գործով։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ընդհանուր առմամբ չորս անձ է ձերբակալվել։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ըստ կոմիտեի՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը ձերբակալվել է կաշառք ստանալու, իսկ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։

Հակակոռուպցիոն կոմիտեն, վկայակոչելով նախաքննության շահերը, այլ մանրամասներ չի հրապարակել։ Չի հստակեցվել, թե ինչ հանգամանքներում են ենթադրաբար կատարվել հանցագործությունները, ովքեր են մյուս երկու ձերբակալվածները, և արդյոք նրանց նկատմամբ նույնպես քրեական հետապնդում է հարուցվել։

Ձերբակալված անձանց նկատմամբ գործում է անմեղության կանխավարկածը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում