Գլխավոր Լրահոս

Փաշինյանը հուսով է, որ առաջիկայում թուրքական ավիաընկերություններից մեկը թռիչքներ կիրականացնի դեպի Գյումրի

Փաշինյանը հուսով է, որ առաջիկայում թուրքական ավիաընկերություններից մեկը թռիչքներ կիրականացնի դեպի Գյումրի

Հույս ունենք, որ առաջիկայում դեպի Գյումրիի օդանավակայան ընթռիչքներ կիրականացվեն թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից: Այս մասին ապրիլի 18-ին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պրոցեսը գնում է»,- նշել է վարչապետը:

Վարչապետը հայտնել է, որ թուրքական ավիաընկերություններն արդեն իսկ սկսել են չվերթներ իրականացնել դեպի Հայաստան, ինչի վերաբերյալ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ավելի վաղ՝ Չինաստանում Թուրքիայի նախագահի հետ ունեցած հանդիպման ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, որ թուրքական կողմն է հանդես եկել նման առաջարկով, ինչին հայկական կողմը տվել է իր համաձայնությունը։

«Այդ պայմանավորվածությունը մենք ձեռք ենք բերել Չինաստանում Թուրքիայի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ, երբ որ ինքն ասաց, որ եթե Հայաստանը դեմ չի, թուրքական ավիաուղիները կարող են Երևան թռիչքներ իրականացնել»,- ասել է Փաշինյանը։  

Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև հաղորդակցությանը՝ վարչապետն ընդգծել է, որ այդ շփումները պետք է դիտարկել որպես բնականոն աշխատանքային գործընթաց։ Ըստ նրա՝ թեև գործընթացներում հայեցակարգային նորություններ չկան, սակայն տարվում է ամենօրյա հետևողական աշխատանք՝ հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ գտնելու նպատակով։

«Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ հայաստանյան, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների շփումները մեզ համար լինեն աշխատանքային առօրյա գործունեության այդ ընդհանուր ընկալման մեջ»,– հայտարարել է վարչապետը։

Խոսելով Թուրքիայի հետ սահմանի բացման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին՝ գործադիրի ղեկավարը շեշտել է, որ պրոցեսն ընթացքի մեջ է, և հիմնական խնդիրը ոչ թե իրագործումն է, այլ ժամկետների հստակեցումը։ Նա վստահեցրել է, որ կառավարությունն անում է առավելագույնը՝ արդյունքներին հնարավորինս շուտ հասնելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում