Գլխավոր Լրահոս

Աուդիտորական ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ

Աուդիտորական ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ

Սիվիլիթաս հիմնադրամը անցկացնում է աուդիտորական ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույ/այսուհետ՝ Մրցույթ/ համաձայն հիմնադրամի կանոնադրության 6.11.15 կետի:

Մրցույթի հայտերն ընդունվում են  Սիվիլիթաս հիմնադրամ, ք.Երևան, Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 հասցեում, սկսած 2026թ. ապրիլի 20-ից մինչև 2026թ. ապրիլի  27-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11.00-15.00:

Աուդիտորները մրցութային առաջարկությունները պետք է ներկայացնեն 2 /երկու/ փաթեթով`սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: 

Առաջին փաթեթում ներկայացվում են աուդիտորական ծառայության տեխնիկական, երկրորդում` ֆինանսական կողմերին վերաբերող առաջարկությունները: 

Մրցութային առաջարկների գնահատման ֆինանսական չափանիշը աուդիտորական ծառայության արժեքն է ՀՀ դրամով /բոլոր կիրառելի հարկերը և այլ ծախսերը ներառյալ/, իսկ տեխնիկական չափանիշները հետևյալն են`

  • աուդիտորի ՀՀ-ում ճանաչվածության աստիճանը (հեղինակությունը) և միջազգային ճանաչումը (հեղինակությունը)

  • աուդիտորի աշխատանքային փորձը 

  • աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակը 

  • աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները

  • աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները 

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն նաև իրենց ընկերության կանոնադրությունը, աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվությունը: 

Աուդիտի ընդգրկման բնագավառներն են` հիմնադրամի հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքները, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները և ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները:

Աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետը 40 օրացուցային օր է` հաշվված աուդիտը սկսելու օրվանից:

Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված Աուդիտի ստանդարտներին, հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից հրատարակված աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև 2026թ. ապիրլի 30-ը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կգնահատի և կամփոփի աուդիտորական կազմակերպությունների առաջարկությունները: Խորհրդի կողմից  մրցույթի արդյունքներն ամփոխելուց հետո և մրցույթում հաղթողին ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում խորհրդի համապատասխան որոշման ընդունման պահից:

Որոշման ընդունման օրվանից մեկ շաբաթվա ընթացքում Հիմնադրամը և  մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը կնքում են աուդիտի ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում