Ինչո՞ւ է հայաստանցիների միայն 44 տոկոսը վստահում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, վերականգնվե՞լ է արդյոք Սփյուռքի վստահությունը կառույցի նկատմամբ, և ի՞նչ է գործնականում փոխվելու թափանցիկության բարձրացման խոստումների արդյունքում։
ՍիվիլՆեթի տաղավարում հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանի հետ քննարկել ենք Հայաստան-Սփյուռք փոխվող հարաբերությունները, դրանց ազդեցությունը նվիրատվությունների վրա, 2020 թվականի պատերազմի ընթացքում հավաքագրված միջոցների շուրջ առաջացած անվստահությունը, ֆինանսական թափանցիկության և հաշվետվողականության խնդիրները, ինչպես նաև հիմնադրամի ապագա ծրագրերն ու առաջնահերթությունները։
Արշալույս Մղդեսյան




