Գլխավոր Լրահոս

ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելը Հայաստանի որոշումն է, թեկնածուի կարգավիճակ տալը՝ անդամ երկրների․ Կոս

Հասանելի է

english
ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելը Հայաստանի որոշումն է, թեկնածուի կարգավիճակ տալը՝ անդամ երկրների․ Կոս

Լուսինե Վարդանյան, Բրյուսել

Հայաստանի կառավարությունը պետք է որոշի՝ արդյոք դիմել Եվրամիության անդամակցության համար, իսկ հայտը ստանալուց հետո որոշումը կկայացնեն ԵՄ անդամ երկրները։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Նոյեմբերի 16-ին Բրյուսելում ՍիվիլՆեթը Կոսին հարցրել է՝ արդյոք իրատեսական է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած ժամկետը, ըստ որի՝ Հայաստանը կարող է ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնել 2027 կամ 2028 թվականին։

«Ինչ վերաբերում է թեկնածուի կարգավիճակ ստանալու համար դիմելու հնարավորությանը, ապա այդ հարցը կորոշի նրանց կառավարությունը։ Երբ ստանանք դիմումը, անդամ երկրները կկայացնեն որոշումը»,- ասել է Կոսը։

Եվրահանձնակատարը չի գնահատել նշված ժամկետների իրատեսականությունը և չի հստակեցրել՝ արդյոք ԵՄ անդամ երկրները պատրաստ կլինեն Հայաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել։

Նոյեմբերի 3-ին Բրյուսելում անցկացված Euronews-ի՝ ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է անդամակցության հայտ ներկայացնել 2027 կամ 2028 թվականին։

2025-ի մարտին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենք։ Սակայն դրա ընդունումը ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ չէ, և Հայաստանը չունի թեկնածու երկրի կարգավիճակ։

ԵՄ ընթացակարգերի համաձայն՝ անդամակցության հայտ ներկայացնելուց հետո Եվրահանձնաժողովը կարող է գնահատել դիմող երկրի պատրաստվածությունը և ներկայացնել իր եզրակացությունը։ Թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշումը կայացնում են ԵՄ անդամ երկրները։

Հայաստանի իշխանությունները ձգտում են խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ՝ միաժամանակ պահպանելով անդամակցությունը Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը։ Փաշինյանը նախկինում ընդունել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել երկու միություններին, սակայն նշել է, որ այս փուլում ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չի կայացվել։

Կոսը նաև ընդգծել է Եվրամիության տնտեսական աջակցությունը Հայաստանին՝ հատկապես Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումների պայմաններում։

«Իհարկե, մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ակտիվ ներգրավված ենք Հայաստանին աջակցելու գործում, հատկապես տնտեսությանն աջակցելու հարցում, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից ճնշումների պատճառով»,- ասել է նա։

Հոկտեմբերից ԵՄ-ն ժամանակավոր առևտրային արտոնություններ է սահմանել Հայաստանի համար։ Դրանց շրջանակում Եվրամիություն արտահանվող հայկական ապրանքների շուրջ 80 տոկոսն ազատվել է մաքսատուրքերից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում