Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խստորեն դատապարտել է իսրայելցի զինվորի գործողությունները, որը Լիբանանի հարավում գտնվող Դեբել գյուղում մուրճով վնասել է Հիսուս Քրիստոսի արձանը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է միջադեպի առնչությամբ քրեական հետաքննություն սկսելու մասին՝ ընդգծելով, որ նման վարքագիծը լիովին անհամատեղելի է զինվորական արժեքների հետ և որ միջադեպին վերաբերվում են ամենայն լրջությամբ։
Վարչապետ Նեթանյահուն X սոցիալական հարթակում նշել է, որ ինքը, ինչպես և իսրայելցիների ճնշող մեծամասնությունը, ցնցված է տեղի ունեցածից և հայտնել է, որ մեղավորի նկատմամբ կկիրառվեն համապատասխան խիստ կարգապահական միջոցներ։
«Ես ամենախիստ կերպով դատապարտում եմ այս արարքը։ Ռազմական իշխանությունները քրեական հետաքննություն են անցկացնում այս հարցի շուրջ և համապատասխանաբար խիստ կարգապահական միջոցներ կձեռնարկեն հանցագործի նկատմամբ», - գրել է Նեթանյահուն։
Արտաքին գործերի նախարար Սաարը տեղի ունեցածն անվանել է խայտառակություն և ներողություն խնդրել բոլոր քրիստոնյաներից, որոնց զգացմունքները վիրավորվել են այս արարքի հետևանքով։
Այս պահին իսրայելական զինուժը պատրաստակամություն է հայտնել աջակցել տեղի համայնքին՝ վնասված արձանը վերականգնելու և այն իր նախկին տեղը վերադարձնելու հարցում։
***
Ավելի քան 2000 մարդ է զոհվել մարտի 2-ին Լիբանանում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, որոնք սկսվել են Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից ընդամենը մի քանի օր անց։
Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանում իր գործողությունները նպատակ ունեն զինաթափելու և կազմաքանդելու խմբավորումը, որի դեմ Իսրայելը պայքարում էր նաև 2023 և 2024-ին՝ Գազայի ցեղասպանությանը զուգահեռ։












