Գլխավոր Լրահոս

Նեթանյահուն կձերբակալվի, եթե այցելի Հունգարիա․ Հունգարիայի նորընտիր վարչապետ

Նեթանյահուն կձերբակալվի, եթե այցելի Հունգարիա․ Հունգարիայի նորընտիր վարչապետ

Հունգարիայի «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, ով շուտով կստանձնի երկրի վարչապետի պաշտոնը, հայտարարել է, որ եթե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Հունգարիա այցելի՝ կձերբակալվի։  Այս մասին Մադյարը հայտարարել է Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Մադյարն ընդգծել է, որ ինքը հստակ դիրքորոշում է հայտնել Իսրայելի վարչապետի վերաբերյալ։ Նա նշել է, որ իր գլխավորած կառավարությունը հայտարարել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ մնալու և այդ գործընթացը պահպանելու իր մտադրության մասին։  

«Ես հստակ հասկացնել եմ տվել [Իսրայելի] վարչապետին։  Եթե որևէ մեկը Միջազգային քրեական դատարանի անդամ է, և հետախուզման մեջ գտնվող անձը մուտք է գործում մեր երկրի տարածք, նա պետք է ձերբակալվի»,- ասել է Մադյարը։

2024-ի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդերներ էր տվել Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ։ Այդ որոշումից հետո Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել էր, որ ԵՄ անդամ բոլոր երկրները սատարում են ՄՔԴ-ին և պարտավոր են կատարել դատարանի օրդերները, ներառյալ Նեթանյահուի ձերբակալությունը։

Սակայն 2025-ի ապրիլին Հունգարիայի գործող վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր ՄՔԴ-ից երկրի դուրս գալու որոշման մասին՝ դատարանի կողմից Նեթանյահուի նկատմամբ օրդեր արձակելուց հետո։ Կառավարության ղեկավարն այն ժամանակ պնդում էր, որ միջազգային դատական այդ մարմինը վերածվել է քաղաքական գործիքի։ Այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց Նեթանյահուն այցելել էր Բուդապեշտ և հանդիպում ունեցել Օրբանի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում