Գլխավոր Լրահոս

57 մլն ուղևոր և նոր ուղղություններ. Հայաստանը կապվում է Լոնդոնի, Ղազախստանի և Եվրոպայի հետ

57 մլն ուղևոր և նոր ուղղություններ. Հայաստանը կապվում է Լոնդոնի, Ղազախստանի և Եվրոպայի հետ

Հայաստանի ավիացիոն ոլորտում սպասվում են ռազմավարական նշանակության նորություններ, որոնցից ամենաառանցքայինը Երևան-Լոնդոն-Երևան ուղիղ չվերթի մեկնարկն է և Ղազախստանի ու եվրոպական այլ երկրների հետ օդային կապի ընդլայնումը։ Քաղաքացիական ավիացիայի ոլորտում արձանագրված առաջընթացը կառավարության ապրիլի 23-ի նիստին ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարը փաստել է, որ նախորդ տարվա ընթացքում 47-48 ավիաընկերություններ Հայաստանից թռիչքներ են իրականացրել շուրջ 70 ուղղություններով, ինչի արդյունքում արձանագրվել է ուղևորահոսքի զգալի աճ։ Ըստ ներկայացված տվյալների՝ «Զվարթնոց» օդանավակայանի մասով ընդհանուր ցուցանիշը կազմել է 57 մլն ուղևոր, և միայն նախորդ տարի մեկնարկել են շուրջ 10 նոր ուղղություններ։ 

Այս տարվա համար արդեն իսկ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ, մասնավորապես՝ տևական աշխատանքներից հետո մեկից ավելի ավիաընկերություններ հայտարարել են դեպի Ղազախստան ուղիղ չվերթների մասին, որոնց համար արդեն ֆիքսված են ամսաթվերն ու մեկնարկել է տոմսերի վաճառքը։ Զուգահեռաբար ակտիվանում է կապը Բրյուսելի և Նիդերլանդների հետ, որտեղ սպասվում են նոր ավիաընկերությունների մուտք և թռիչքների հաճախականության ավելացում։ 

«Ղազախստանի գործընկերների հետ երկար ժամանակ աշխատում էինք դեպի Ղազախստան ուղիղ չվերթներ ունենալու ուղղությամբ»,- ընդգծել է նախարարը։

Կառավարությունը դիտարկում է նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի հնարավորությունների ավելի մեծ ծավալով օգտագործումը, ինչին նպաստել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի բացումն ու ենթակառուցվածքների վերանորոգումը։ Ըստ նախարարի՝ այժմ Երևանից Գյումրիի օդանավակայան հասնելը որոշ ժամերի ավելի արագ է ստացվում, քան «Զվարթնոց» հասնելը, ինչը հիմք է նոր ավիաընկերությունների հետ քննարկումների համար։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում