Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ու Մարտին Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացման ծրագրերը

Փաշինյանն ու Մարտին Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացման ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայանների արդիականացման և թողունակության ավելացման ներդրումային ծրագրերը, հայտնում են կառավարությունից։

Վարչապետը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում և նշել, որ Կառավարությունը շահագրգիռ է փոխշահավետ գործընկերության զարգացմամբ և ընդլայնմամբ։

Մարտին Էռնեկյանը վարչապետին է ներկայացրել Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և ընդլայնման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, ինչպես նաև այլ ներդրումային նախագծերի։ Այս համատեքստում, քննարկվել են նախագծերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր, որոնք կնպաստեն ավիացիոն շուկայի զարգացմանը, զբոսաշրջության ոլորտի զարգացմանը զուգահեռ ուղևորահոսքերի, օդանավակայանների թողունակության ավելացմանը, որակյալ ծառայությունների մատուցմանը և այլն։

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ հետագա քայլերի շուրջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում