Գլխավոր Լրահոս

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ժամանել է Հայաստան

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, հայտնում են կառավարությունում։

ԵՄ պաշտոնյային «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպումը: Վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Եվրոպական հանձնաժողովի նախագահը նախօրեին Ադրբեջանում էր։

Հունիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հայաստանյան այցի օրակարգի կարևոր հարցերից մեկը լինելու է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մուտքի դյուրացումը Եվրոպական միության շուկա։

Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 50 մլն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն կտրամադրի՝ ի պատասխան Ռուսաստանի տնտեսական սահմանափակումների՝ ապահովելով հայկական ապրանքների մուտքը եվրոպական շուկա և խթանելով տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացումը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում