Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն ողջունում է Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը

ԵՄ-ն ողջունում է Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը

Լուսինե Վարդանյան

ԵՄ-ն ողջունում է Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը:

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը վկայում է տարածաշրջանում ձևավորվող ավելի լայն դրական դինամիկայի մասին, որը կարևոր է երկարաժամկետ խաղաղության և կայունության համար։ 

Կարս-Գյումրի երկաթուղային կապի գործարկումը կնպաստի տարածաշրջանային կապակցվածության ամրապնդմանը և շոշափելի օգուտներ կբերի Հարավային Կովկասի բոլոր բնակիչներին»,- կարծում են ԵՄ-ում։

ԵՄ-ն նշում է, որ հանձնառու է զարգացնել կապակցվածությունը Հարավային Կովկասում՝ իր «Խաչաձև տարածաշրջանային կապակցվածության օրակարգի», Global Gateway ռազմավարության և Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի շրջանակում, «որտեղ թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան կարևոր դերակատարում ունեն»։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայ ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը:

. . . 

Հայաստանն ու Թուրքիան շարունակում են հաղորդակցությունների վերականգնման տեխնիկական աշխատանքները, որոնցում մեծ տեղ է գրավում երկաթուղու հարցը։

Երկու պատվիրակությունների միջև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2025-ի նոյեմբերի 28-ին։ Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել էին Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում՝ քննարկելու Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործման հարցերը։

Աշխատանքային խմբի աշխատանքները մեկնարկել են Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի պայմանավորվածությունների արդյունքում։ Վերջին անգամ նրանք հանդիպել են 2025-ի սեպտեմբերի 12-ին Հայաստանի ու Թուրքիայի սահմանին, որից հետո բանակցությունները շարունակել են Երևանում։

Հայաստանի և Թուրքիայի միջև լոգիստիկ հնարավորությունների մասին է խոսել Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը ապրիլի 17-ին CNN TÜRK-ին տված հարցազրույցում։ Նա սահմանների բացման համատեքստում ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը լավ հնարավորություն է համարել մասնավորապես Եվրոպա-Կենտրոնական Ասիա երկաթուղու զարգացման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում