«Աջակցում ենք մեր ադրբեջանցի եղբայրների՝ Հայաստանի հետ վարած շփումներին և հայտնում, որ շարունակելու ենք մեր հնարավորությունների սահմաններում ներդրում ունենալ հանուն կայուն խաղաղության», այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին։
Թուրքիայի նախագահի համոզմամբ՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումը տարածաշրջանի երկրների հետ միասին նոր հնարավորություններ կբացի նաև թյուրքական աշխարհի համար։
«Մեր տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտությունները որևէ կողմին օգուտ չեն բերում, ընդհակառակը՝ ծանր հետևանքներ են ունենում համաշխարհային տնտեսության, առևտրի և էներգետիկ շուկաների համար։ Մեր ցանկությունն է, որ վերջին շրջանում Իրանի հետ կրկին սրված լարվածությունը հանգուցալուծվի դիվանագիտական ճանապարհով», - հայատարարել է Թուրքիայի նախագահը։
Թյուրքական պետությունների կազմակերպության ընթացիկ նստաշրջանն անցկացվում է թուրքական հարկի տակ՝ Անկարայում։ Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել կազմակերպության արտգործնախարարների հանդիպումը, որին հոկտեմբերի 30-ին հաջորդել է երկրների առաջնորդների հավաքը։
Պայմանավորված Ադրբեջան-Թուրքիա վերջին շրջանի դիվանագիտական լարվածությամբ, այս անգամ Անկարա չի մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանը ներկայացնում է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։











