Գլխավոր Լրահոս

Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին կայցելի Գյումրի

Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին կայցելի Գյումրի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին կայցելի Գյումրի։ Նախագահի այցի շրջանակում մայիսի 5-ին քաղաքի Վարդանանց հրապարակում կկազմակերպվի «Երաժշտական կամուրջ» խորագրով համերգ։ Միջոցառումը նվիրված է հայ-ֆրանսիական բարեկամությանն ու մշակութային համագործակցությանը։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության ապրիլի 30-ի օրակարգից։

Կառավարությունը նախատեսում է 2026-ի պետական բյուջեի վերաբաշխման միջոցով շուրջ 393 մլն դրամ հատկացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ համերգի կազմակերպման ծախսերը հոգալու համար։  

Համերգը տեղի կունենա մայիսի 3-5-ը Երևանում նախատեսված եվրոպական երկրների ղեկավարների գագաթաժողովի օրերին։ Ըստ նախագծի հիմնավորման՝ Գյումրիում միջոցառման անցկացումը պայմանավորված է Ֆրանսիայի նախագահի՝ այդ քաղաք այցելելու հանգամանքով։ Երաժշտական ծրագրում ընդգրկված են հայ և ֆրանսիացի արտիստներ, որոնք ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

Որոշման նախագծում Գյումրիի ընտրությունը հիմնավորվում է նաև 1988-ի երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման գործում Ֆրանսիայի ցուցաբերած աջակցությամբ և քաղաքում ֆրանսիական մշակույթի նկատմամբ առկա հետաքրքրությամբ։ Նշվում է, որ նախագիծը նպատակ ունի նպաստել Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը և 2027-ին երկրում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի հանրահռչակմանը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում