Մոսկվայի համար ռազմաբազայի գինը նվազել է, այն ավելի շատ բեռ է. Սերգեյ Մելքոնյան
Փաշինյան-Պուտին հանդիպման գլխավոր արդյունքն այն է, որ կողմերը փաստացի համաձայնության են եկել երկկողմ հարաբերությունների վերափոխման շուրջ, նշում է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը:
ՍիվիլՆեթի տաղավարում նա ընդգծում է, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունից հրաժարվելու մասին Պուտինի հայտարարությունները պետք է դիտարկել առհասարակ աշխարհում ռազմաբազաների նշանակության նվազման կոնտեքստում: Մելքոնյանի գնահատմամբ՝ Գյումրիի ռազմաբազան, հատկապես Սիրիայում ազդեցության կորստից հետո, Ռուսաստանի համար վերածվել է պասիվ ակտիվի:
Միևնույն ժամանակ, վերլուծաբանի դիտարկմամբ, Մոսկվան պատրաստ չէ նմանատիպ զիջումների գնալ հայկական երկաթուղիների կառավարումից հրաժարվելու հարցում։
Արշալույս Մղդեսյան




