Գլխավոր Լրահոս

Ես Երևանում ինձ տանն եմ զգում. Քըլըչ

Ես Երևանում ինձ տանն եմ զգում. Քըլըչ

«Կարգավորման գործընթաց» եզրույթը սխալ է Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, մենք չենք կարգավորում, այլ սա վստահության ստեղծման գործընթաց է: Այս մասին ասել է  Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ:

«Ես 30-40 առաջարկ եմ արել Ռուբենին․ դրանցից որևէ մեկը Թուրքիայի համար որևէ օգուտ չէր հետապնդում: Իմ հիմնական նպատակն էր՝ նպաստել Հայաստանի բարեկեցությանը»,- ասել է Քըլըչը:

Թուրք պաշտոնյան նշել է, որ իրեն տանն է զգում Երևանում, և որ իր սիրտը բաբախում է այս տարածաշրջանի համար:

«Իմ սիրտը բաբախում է այս տարածաշրջանի համար։ Ես Երևանում ինձ տանն եմ զգում, ես կեղծ խոսքեր չեմ ասում: Նրանք իսկապես մեզ նման են, մեզ նման են մտածում, անգամ ռեստորանների սնունդը շատ նման է մեր խոհանոցին: Ուստի, որևէ լուծում, որը տարածաշրջանային է, պետք է հենց այդ տարածաշրջանից բխի»,- ասել է Քըլըչը:

Ըստ թուրք պաշտոնյայի՝ պատմական օրինակներըդիտարկելով՝ չպետք է թույլ տալ՝ որևէ երրորդ կողմ կամ որևէ մեկը զոհի երկարաժամկետ ռազմավարական շահերը՝ իրենց կարճաժամկետ մարտավարական օգուտների համար։ 

«TRIPP նախագծի մեջ շատ կառուցողական մոտեցում կար ԱՄՆ-ի կողմից, և նրանց ներդրումը օգոստոսի 8-ի համաձայնագրի շուրջ շատ կարևոր կառուցողական ներդրում ունեցան Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բայց կարող եմ նաև այլ օրինակներ բերել, որոնք, կարծում եմ, այդքանով նպաստավոր չեն եղել տարածաշրջանը հասկանալու համար։ Ուստի ես մեծապես կարևորություն եմ տալիս տարածաշրջանային փորձագիտությանն ու տարածաշրջանի տերը լինելուն, քանի որ տարածաշրջանի դերակատարները իրենք գիտեն իրենց խնդիրը, իրենք գիտեն իրենց խնդիրների լուծումները, և երբ նրանք օգնության, աջակցության կարիք ունեն, անշուշտ, նրանք կարող են արտաքին գործընկերներին դիմել օգնության համար։ Անշուշտ, որոշ տնտեսական պայմաններ կան, որ տարածաշրջանային երկրները միգուցե չեն կարող մատուցել, անշուշտ, կարիք կունենան աջակցության այլ ուժերի»,- ասել է Քըլըչը։

Ինչ վերաբերում է հասարակության ներգրավվածությունն ապահովելուն, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ եթե մարդիկ զգան, որ կապակցվածության կարիք ունեն, և կապակցվածությունը նրանց բարօրությանը կնպաստի, նրանց եկամուտների վրա ուղղակի ազդեցություն կունենա՝ նրանք կսատարեն այդ նախագիծը։ 

«Բայց պետք է դա հավասարակշռվի, չպետք է չափից ավելի գին վճարել իրենց ապագա բարօրության համար, սա չպետք է բեռ լինի իրենց ուսերի վրա, բայց երկարաժամկետ կտրվածքում, անշուշտ, դա նպաստելու է ընդհանուր տնտեսական փոխաբերմանը տարածաշրջանում»,- նշել է Քըլըչը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում