Գլխավոր Լրահոս

Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները

Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա  դպրոցական արձակուրդների ժամկետները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները: Այս մասին հայտնում են նախարարությունից։

Ըստ հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների ուսումնական պարապմունքները սկսվելու են 2026-ի սեպտեմբերի 1-ից և ավարտվելու են 2027-ի մայիսի 21-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 22-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

1-ին դասարանում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026-ի հոկտեմբերի 19-ից 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026-ի հոկտեմբերի 19-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Ձմեռային արձակուրդները նախատեսված են 2026-ի դեկտեմբերի 28-ից 2027-ի հունվարի 22-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026-ի դեկտեմբերի 28-ից 2027-ի հունվարի 23-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Գարնանային արձակուրդները նախատեսված են 2027-ի մարտի 15-ից 26-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2027-ի մարտի 15-ից 27-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

2-րդ դասարանում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026-ի հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026-ի հոկտեմբերի 26-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Ձմեռային արձակուրդները նախատեսված են 2026-ի դեկտեմբերի 28-ից 2027-ի հունվարի 22-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026-ի դեկտեմբերի 28-ից 2027-ի հունվարի 23-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Գարնանային արձակուրդները նախատեսված են 2027 -ի մարտի 22-ից 26-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2027 -ի մարտի 22-ից 27-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

3-12-րդ դասարաններում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 -ի հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 -ի հոկտեմբերի 26-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Ձմեռային արձակուրդները նախատեսված են 2026 -ի դեկտեմբերի 28-ից 2027 -ի հունվարի 8-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 -ի դեկտեմբերի 28-ից 2027-ի հունվարի 9-ը ներառյալ` 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Գարնանային արձակուրդները նախատեսված են 2027-ի մարտի 22-ից 26-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2027-ի մարտի 22-ից 27-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում