Գլխավոր Լրահոս

Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

Հայաստանը հրավիրվել է մասնակցելու «Մեծ քսանյակի» (G20) առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-15-ն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։ Հայաստանը գագաթնաժողովին հրավիրված է որպես հյուր երկիր։ Այս մասին տեղեկանում ենք G20-ի պաշտոնական կայքից։

Նոյեմբերի 19-ին հրապարակված տեղեկության համաձայն՝ հրավիրված երկրների թվում են նաև Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Քաթարը, Սինգապուրը, Իսպանիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։

Գագաթնաժողովը կհյուրընկալի G20-ում այս տարի նախագահող Միացյալ Նահանգները՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ։ Այն կանցկացվի Մայամիի «Trump National Doral» համալիրում։ ԱՄՆ վարչակազմը գագաթնաժողովի առաջնահերթություններ է սահմանել տնտեսական աճի խթանումը, էներգետիկ ապահովվածությունը և նոր տեխնոլոգիաների զարգացումը։

Դեռ մարտին G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների հրապարակված ցանկում Հայաստանը ներառված չէր, մինչդեռ Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանն արդեն հրավիրյալների թվում էին։ Հայաստանի ընդգրկման ժամկետի և հայկական պատվիրակության կազմի վերաբերյալ առայժմ մանրամասներ չեն հրապարակվել։

Հայաստանը նախկինում ևս մասնակցել է G20-ի շրջանակում անցկացված հանդիպումների։ 2025-ի սեպտեմբերի 25-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել էր G20-ի նախարարական հանդիպմանը՝ անդրադառնալով տարածաշրջանային խաղաղությանը, հաղորդակցությունների բացմանը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

G20-ը միջազգային տնտեսական համագործակցության հարթակ է, որը միավորում է 19 պետությունների, Եվրոպական միության և Աֆրիկյան միության։ Դրանց բաժին է ընկնում համաշխարհային համախառն ներքին արդյունքի շուրջ 85 տոկոսը և միջազգային առևտրի ավելի քան 75 տոկոսը։ Խումբը ստեղծվել է 1999-ին, իսկ պետությունների ղեկավարների մակարդակով գագաթնաժողովներն անցկացվում են 2008-ից։

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում