Գլխավոր Լրահոս

ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդի պաշտոնի համար պայքար է սկսվել

ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը (ձախից) և սենատոր Ռուբեն Գալեգոն՝ նոյեմբերի 10-ին Վաշինգտոնի Կապիտոլիումում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը (ձախից) և սենատոր Ռուբեն Գալեգոն՝ նոյեմբերի 10-ին Վաշինգտոնի Կապիտոլիումում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Լուսանկարը՝ Elizabeth Frantz/Reuters

ԱՄՆ-ում նոյեմբերին կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքում Սենատում 56 տեղ ստացած դեմոկրատների շրջանում տարաձայնություններ են առաջացել խմբակցության ապագա ղեկավարի հարցում։ Դեմոկրատների մի մասը պահանջում է, որ Չակ Շումերը զիջի առաջնորդի պաշտոնը՝ ճանապարհ բացելով նոր սերնդի քաղաքական գործիչների համար, հաղորդում է Reuters-ը։

Շումերը, որը վերջին տասը տարիներին Սենատում դեմոկրատների առաջնորդն է, դեկտեմբերի 1-ին կայանալիք քվեարկությունում մրցելու է Մերիլենդ նահանգից սենատոր Քրիս Վան Հոլենի հետ։ Սա 1994 թվականից ի վեր դեմոկրատների առաջնորդի պաշտոնի համար առաջին մրցակցային ընտրությունն է։

Վան Հոլենը հայտարարում է, որ ընտրությունների արդյունքները ցույց են տվել՝ ընտրողները փոփոխություններ են պահանջում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է փոխել դեմոկրատական խմբակցության աշխատանքային մշակույթը և նոր ընտրված սենատորներին որոշումների կայացման ավելի մեծ հնարավորություն տալ։

«Ես պայքարում եմ հաղթելու համար։ Եթե ցանկանում ենք առաջ շարժվել հավակնոտ օրակարգով, մեզ նոր ղեկավարություն է անհրաժեշտ»,- հայտարարել է Վան Հոլենը։

Շումերի հրաժարականի օգտին են հանդես եկել նաև առաջադիմական «Աշխատավոր ընտանիքների կուսակցության» (Working Families Party) ղեկավարները։ Նոյեմբերի 13-ին Շումերին ուղղված նամակում նրանք շնորհակալություն են հայտնել ընտրական հաղթանակում ունեցած ներդրման համար, սակայն կոչ արել հեռանալ առաջնորդի պաշտոնից՝ սերնդափոխություն ապահովելու նպատակով։

Նոյեմբերի ընտրություններում դեմոկրատները հանրապետականներից նվաճել են Սենատի ինը տեղ, այդ թվում՝ նահանգներում, որտեղ Դոնալդ Թրամփը 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթել էր մեծ առավելությամբ։

Չնայած քննադատություններին՝ Շումերը վստահ է, որ կպահպանի առաջնորդի պաշտոնը։ «Ես կընտրվեմ մեծամասնության առաջնորդ»,- հայտարարել է նա։

Reuters-ի տվյալներով՝ առնվազն 16 դեմոկրատ սենատոր հրապարակավ աջակցություն է հայտնել Շումերին, իսկ վեցը՝ Վան Հոլենին։ Առաջնորդին ընտրելու են 56 դեմոկրատ սենատորները՝ փակ քվեարկությամբ։

Շումերի համար քվեարկության արդյունքը կարող է նշանակություն ունենալ նաև 2028 թվականի ընտրությունների տեսանկյունից։ Նրա պարտությունը կարող է մեծացնել կուսակիցների կողմից Սենատի իր տեղի համար մրցակցության հավանականությունը։ Հնարավոր թեկնածուների թվում հիշատակվում է Ներկայացուցիչների պալատի անդամ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը, որը դեռ չի հայտարարել իր որոշման մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում