Գլխավոր Լրահոս

Դեմոկրատները վերահսկողություն են ստանում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ

Ջորջիայից Սենատի դեմոկրատ թեկնածու, սենատոր Ջոն Օսոֆը դուրս է գալիս ընտրությունների գիշերը կազմակերպված միջոցառումից. 2026, նոյեմբերի 3. Ատլանտա։

Ջորջիայից Սենատի դեմոկրատ թեկնածու, սենատոր Ջոն Օսոֆը դուրս է գալիս ընտրությունների գիշերը կազմակերպված միջոցառումից. 2026, նոյեմբերի 3. Ատլանտա։

Լուսանկարը՝ AP/Մայքլ Ստյուարտի

ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքում Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն է ստանում Կոնգրեսի երկու պալատներում՝ Սենատում և Ներկայացուցիչների պալատում։

Դեմոկրատներին հաջողվել է հանրապետականներից վերցնել Սենատի առնվազն յոթ տեղ, մինչդեռ պալատի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար նրանց անհրաժեշտ էր չորս լրացուցիչ մանդատ։ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հանրապետականներից վերցրել են առնվազն ութ տեղ, այդ թվում՝ Կենտուկի, Նյու Ջերսի և Հյուսիսային Կարոլինա նահանգներում։

Դեմոկրատները հաղթանակներ են տարել նաև ավանդաբար հանրապետական համարվող նահանգներում։ Մասնավորապես, Տեխասում դեմոկրատ Ջեյմս Տալարիկոն հաղթել է հանրապետական Քեն Փաքսթոնին՝ դառնալով 1988-ից ի վեր այդ նահանգից Սենատ ընտրված առաջին դեմոկրատը։ Կանզասում Ադամ Համիլթոնը դարձել է գրեթե մեկ դարում նահանգից Սենատ ընտրված առաջին դեմոկրատը։

Թրամփն ընդունել է ընտրությունների արդյունքները և շնորհավորել դեմոկրատներին։

«Շնորհավորում եմ դեմոկրատներին։ Նրանք լավ աշխատանք կատարեցին»,- ասել է ԱՄՆ նախագահը Fox News-ին տված հարցազրույցում։

Միաժամանակ Թրամփը չի համաձայնել, որ ընտրությունների արդյունքներն անձամբ իր նկատմամբ անվստահության արտահայտություն են։ Նա հանրապետականների պարտությունը մասամբ բացատրել է նրանով, որ իր անունը քվեաթերթիկում չի եղել։

Թրամփը նաև ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմն ազդել է հանրապետական թեկնածուների արդյունքների վրա, սակայն պնդել է, որ ընտրողները հասկացել են իր գործողությունների կարևորությունը։

Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ վերահսկողությունը դեմոկրատներին հնարավորություն կտա ավելի մեծ ազդեցություն ունենալ օրենսդրական գործընթացների վրա և հետաքննություններ նախաձեռնել Թրամփի վարչակազմի գործունեության վերաբերյալ։ Սակայն նախագահը կպահպանի Կոնգրեսի ընդունած օրինագծերի նկատմամբ վետո կիրառելու իրավունքը։

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններն անցկացվում են նախագահի քառամյա պաշտոնավարման ժամկետի կեսին։ Դրանց ընթացքում ընտրվում են Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները և Սենատի անդամների մոտ մեկ երրորդը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում