Գլխավոր Լրահոս

Պարտավոր ենք շարունակել արցախցիների իրավունքների պաշտպանությունը․ Գարեգին Բ-ի ուղերձը

Պարտավոր ենք շարունակել արցախցիների իրավունքների պաշտպանությունը․ Գարեգին Բ-ի ուղերձը

«Այսօր, երբ բռնազավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ մայիսի 9-ի իր ուղերձում։

Կաթողիկոսը շեշտել է, որ տասնամյակներ շարունակ այս օրը հայության համար նշանավորվել է նաև արցախյան գոյամարտի հաղթանակով։

Ուղերձում նշվում է, որ Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար «թանկ հիշատակների օր» է, երբ հիշատակվում են Երկրորդ համաշխարհային պատերազմում և արցախյան հերոսամարտում հայերի սխրանքները։

«Աղոթում ենք Մեծ հայրենականում և արցախյան հերոսամարտում իրենց կյանքն ընծայած հայորդիների հոգիների համար, որոնց հայրենասիրությունն այսօր էլ ոգեշնչող օրինակ է սերունդների համար՝ նույն պատասխանատվությամբ ու նվիրումով ապրելու, արարելու և պայքարելու ի սեր հայրենի մեր երկրի»,- նշել է Գարեգին Բ-ն։

Նա ընդգծել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը «ժողովուրդների համախմբյալ և միասնական պայքարի» արդյունք էր՝ ընդդեմ ֆաշիզմի, անարդարության և չարիքի, և որ հայ ժողովուրդը կարևոր ներդրում է ունեցել այդ հաղթանակում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում