Գլխավոր Լրահոս

Արցախից գոյացող հարկերը կուտակվել են ՀՀ պետբյուջեում. Սամվել Շահրամանյան

Արցախից գոյացող հարկերը կուտակվել են ՀՀ պետբյուջեում. Սամվել Շահրամանյան

Թեև Հայաստանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր ֆինանսական և բոլոր առումներով աջակցել է Արցախին, դա չի նշանակում, թե արցախցիները ձրիակերի նման նստած էին այնտեղ և միայն Հայաստանի հարկատուների հաշվին են ապրել։ Այս մասին ասել է հայտարարել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը՝ արձագանքելով քննադատություններին, թե արցախցիները տարիներ շարունակ ապրել են Հայաստանի հարկատուների հաշվին։

Մայիսի 8-ին Կոռնիձորում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Մեզ խաբել են, թե մենք Ղարաբաղի համար ենք վատ ապրում, դա սուտ է եղել, իրենք իմացել են, որ սրա հետևանքը ծանր է լինելու: Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են՝ ուտող-ուրացող են, երախտամոռ են»:

Շահրամանյանի խոսքով՝ Հայաստանի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները եղել են միջպետական վարկեր։ Նա նշել է, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի հետ մաքսային սահման չի ունեցել, և ներմուծման ու արտահանման ընթացքում գոյացող հարկերը կուտակվել են Հայաստանի պետական բյուջեում։

«Մենք ունեինք հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն, տարբեր արտադրություններ, որոնց հաշվին հարկեր էին գեներացվում Հայաստանի պետբյուջեում»,- ասել է նա։

Շահրամանյանը նաև ընդգծել է, Արցախը Հայաստանի համար վահան է եղել, և պարզ է, որ պետք է ամեն ինչ աներ, որ այդ վահանը լինի ամուր։

«Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ առաջին հարվածը հենց Արցախցիներն են վերցրել իրենց վրա։ Մինչև 2023 թվականը ցանկացած 10 տարեկան երեխա երեք լայնածավալ պատերազմ է տեսել, ո՞նց կարելի է ասել, որ մենք այնտեղ ձեզ պահել ենք, դուք այնտեղ լավ ապրել եք, դա իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում»,- նշել է նա։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում