Գլխավոր Լրահոս

Անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը

Անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը

Հայաստանի վարչական դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ «Արցախի Հանրապետության» սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Այս որոշմամբ «Արցախի Հանրապետությունը» փաստացի սեփականազրկվել է Երևանում գտնվող իր շենքից, ինչը փաստաբան Ռոման Երիցյանը որակել է որպես «պատմական խայտառակություն»։

Այս գործը ուշագրավ էր նաև այն հանգամանքով, որ Հայաստանի վարչական ու վերադաս դատարանը չեն նույնականացրել «ԼՂՀ կառավարությանը»:

Երիցյանը հայտարարել է, որ սա իր պրակտիկայում հանդիպած ամենաանհիմն ու «աբսուրդային» դատական ակտն է։ Նա որոշումը կբողոքարկի վարչական դատարանում։

2025-ի հունիսին Ազգային անվտանգության նախկին տնօրենի գրության հիման վրա դատախազությունը սկսեց ուսումնասիրություն ու դատական հայց ներկայացրեց՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի, որպեսզի վերացնեն Արցախի ներկայացուցչության սեփականության իրավունքը։ 1222 քմ մակերեսով հողամասն ու դրա վրայի շինությունները գրանցված են Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարության անվամբ։

Այս գործի մասին ավելի մանրամասն Սիվիլնեթի հոդվածում`

Արցախի վերջին «կտորը» վիճարկման առարկա է Հայաստանում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում