Գլխավոր Լրահոս

Օսիպյանը պատերազմի ժամանակ «Եղնիկներում» էր․ մարտական ընկերը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Օսիպյանը պատերազմի ժամանակ «Եղնիկներում» էր․ մարտական ընկերը՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Որտե՞ղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ մի հատ էլ եկել է Ղարաբաղի հարցն է առաջ տանում»,- այսպիսի հարցադրում արեց Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 28-ին ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան, որը վերաբերում էր կալանավորված Արթուր Օսիպյանին։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ Արթուր Օսիպյանը և Սամվել Շահրամանյանը նույն կատեգորիայի մարդիկ են՝ ասելով, թե տեղյակ է նրա ու Արցախի իշխանությունների միջև եղած կապերի մասին։

ՍիվիլՆեթը կապ հաստատեց Արթուր Օսիպյանի մարտական ընկեր Հարութ Մնացականյանի հետ՝ հասկանալու, թե որտեղ է կռվել Արթուր Օսիպյանը պատերազմի ժամանակ։ Հարութ Մնացականյանը մասնակցել է պատերազմին՝ աշխարհազորի կազմում։

Նա հաստատեց, որ Օսիպյանը ևս մասնակցել է 44-օրյա պատերազմին։

«Մենք պատերազմի ժամանակ նույն ուղղությունում ենք եղել՝ «Եղնիկների» հատվածում(ՊԲ 7-րդ պաշտպանական շրջան), ես նրան տեսել եմ այնտեղ։ Ողջ կռվի ժամանակ նա այդտեղ է եղել, ու առաջին օրից էր այնտեղ», - ասաց Հարութ Մնացականյանը։

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց՝ մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում վարչապետի հետ ունեցած միջադեպից հետո։ Նա հացադուլ է հայտարարել՝ որպես բողոքի նշան Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած «փախած» որակման համար։ Նրան մեղադրում են բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ: 50–ից ավելի ՀԿ–ներ և հանրային գործիչներ հայտարարություն են տարածել՝ Օսիպյանի կալանավորումն անվանելով ապօրինի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում