Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Եկեղեցու նորընտիր առաջնորդին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Պետ՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո Երրորդին։ Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական շտաբը։
«Ձեր ընտրությունը վառ վկայությունն է Վրաց Եկեղեցուն ու ժողովրդին բերած Ձեր տարիների նվիրյալ սպասավորության։ Մեր աղոթքն է, որ Ամենակալ Տերն Իր առատ շնորհներով մշտապես զորավիգ լինի Ձեզ հայրապետական բարձր առաքելության մեջ՝ խաղաղության ու օրհնության շավիղներով առաջնորդելու բարեպաշտ վրաց ժողովրդին»,- նշված է շնորհավորական նամակում։
Ուղերձում ընդգծվել է նաև Հայոց և Վրաց Եկեղեցիների միջև դարավոր եղբայրական կապերի կարևորությունը։ Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ երկու Եկեղեցիների հարաբերությունները Շիո Երրորդի առաջնորդության օրոք ևս կշարունակեն ամուր հիմք ծառայել ժողովուրդների և պետությունների համագործակցության համար։
Գարեգին Բ-ն Շիո Երրորդին մաղթել է քաջառողջություն և երկարամյա հովվապետական ծառայություն՝ ի բարօրություն Վրաց Եկեղեցու և վրաց ժողովրդի։
Կազմակերպություն
Անձ









