Գլխավոր Լրահոս

Թուրքիան Հայաստանն ավելացնում է առաքման երկրների ցանկում․ Փաշինյան

Թուրքիան Հայաստանն ավելացնում է առաքման երկրների ցանկում․ Փաշինյան

Մայիսի 12-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավի ընթացքում համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի ականջին ասում էր՝ «Թուրքերն այսօր բացում են, մի հատ Welcome-ի տեքստ անենք․․․»։ 

Միրզոյանը լրագրողներին չբացահայտեց, թե ինչի մասին էր խոսքը։ Ավելի ուշ Փաշինյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում էր Թուրքիայի օրենսդրական փոփոխությանը։ Նրա խոսքով՝ նախկինում Թուրքիայի օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանը նշել որպես առաքման երկիր, ինչի պատճառով Թուրքիայից Հայաստան արտահանվող ապրանքները նախ ձևակերպվում էին երրորդ երկրում, ապա միայն տեղափոխվում Հայաստան։ Փաշինյանի խոսքով՝ այժմ Թուրքիայի օրենսդրության մեջ կատարվում է համապատասխան փոփոխություն։

«Գիտեք, որ Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կան, և դա լրացուցիչ, այսինքն՝ տանում են ուրիշ երկիր, ձևակերպում են, նոր են բերում, հիմա իրենք ձևակերպում են, որ էդ ցանկում ուղիղ կարողանան, ոչ թե ուղիղ ֆիզիկապես, այլ որպես առաքման երկիր Հայաստանը նշվի»,- ասաց Փաշինյանը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում