Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը հայտնել է ընթացիկ տարում Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները

Ադրբեջանը հայտնել է ընթացիկ տարում Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23 մլն 450 հազար դոլարի ապրանք: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալները:

Ըստ աղբյուրի՝ այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,10 տոկոսը: Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան ներմուծման ծավալը կազմել է 96,46 հազար դոլար:

Նախորդ ամիս Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին:

Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային կապերի զարգացումը վերջին տարում ակտիվացել է։

ՊԵԿ տվյալների համաձայն Ադրբեջանից Հայաստան ներմուծման ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 99 տոկոսը, կազմել են նավթը և նավթամթերքը։ Բացի վառելիքից, ներմուծվել է նաև պլաստմասսայից շինարարական դետալներ։

Հայաստան ադրբեջանական արտադրանքի առաջին խմբաքանակներից մեկը հասել էր 2025-ի դեկտեմբերին․ Վրաստանի տարածքով Հայաստան էր ներկրվել ադրբեջանական SOCAR ընկերության բենզին։

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում