Գլխավոր Լրահոս

«Զայեդի կայունության մրցանակը» փոխում է միլիոնավոր մարդկանց կյանքեր. ԱՄԷ-ի դեսպան

«Զայեդի կայունության մրցանակը» փոխում է միլիոնավոր մարդկանց կյանքեր. ԱՄԷ-ի դեսպան

Հրապարակվում է որպես գովազդ

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպան Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլայի հարցազրույցը։ 

«Զայեդի կայունության մրցանակ»-ը համաշխարհային առաջատար մրցանակ է, որը հիմնադրվել է Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից 2008 թվականին՝ ի պատիվ հիմնադիր հայր Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի՝ կայունության և մարդասիրական գործունեության ոլորտում թողած ժառանգության։ Վերջին 18 տարիների ընթացքում մրցանակը ճանաչել է 139 հաղթողների, որոնց առաջարկած լուծումները բարելավել են ավելի քան 400 միլիոն մարդու կյանք ամբողջ աշխարհում՝ նպաստելով մաքուր էներգիայի, ջրի, սննդի, առողջապահության հասանելիության ընդլայնմանը և կլիմայական դիմադրողականության ամրապնդմանը։ Մրցանակային ֆոնդի ընդհանուր արժեքն ավելացել է ՝ հասնելով 7.2 միլիոն ԱՄՆ դոլարի։ Այն աջակցում է  արդյունավետ լուծումներին վեց հիմնական ուղղություններով․ դրանք են առողջապահությունը, սնունդը, էներգետիկան, ջուրը, կլիմայական գործողությունը և գլոբալ ավագ դպրոցները։

Հարց․

Ձերդ Գերազանցություն, կարո՞ղ եք ներկայացնել Զայեդի կայունության մրցանակը և դրա հիմնական նպատակները։

Պատասխան․

Զայեդի կայունության մրցանակը համաշխարհային մրցանակ է, որը հիմնադրվել է 2008 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից՝ ի պատիվ կայունության և մարդասիրության ոլորտում թողած երջանկահիշատակ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի ժառանգության։ Մրցանակը նախատեսված է փոքր և միջին ձեռնարկությունների, ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև ավագ դպրոցների համար, որոնք առաջարկում են նորարարական, ազդեցիկ և ոգեշնչող կայուն լուծումներ։ Այն նպատակ ունի աջակցել փոփոխություն իրականացնողներին և խթանել այնպիսի լուծումները, որոնք բարելավում են կենսական նշանակության ռեսուրսների՝ էներգիայի, ջրի, սննդի և առողջապահության հասանելիությունը, միաժամանակ ամրապնդելով կլիմայական դիմադրողականությունը և նպաստելով կայուն զարգացման նպատակների իրագործմանը։ 

Մրցանակի շրջանակներից զատ, այս տեսլականը արտացոլում է նաև մեր շատ ավելի լայն ազգային հանձնառությունը։ ԱՄԷ-ն վաղուց կայունությունը համարում է համաշխարհային մարտահրավերներին գործնական լուծումներ առաջարկելու հնարավորություն՝ հիմնելով կառուցողական գործընկերություններ, որոնք տեղում ապահովում են շոշափելի արդյունքներ։ Այս մոտեցումը ամրագրված է ազգային քաղաքականության տարբեր ուղղություններում՝ սկսած Փարիզի համաձայնագիրը տարածաշրջանում առաջինը վավերացնելուց և տնտեսության բոլոր ոլորտներում արտանետումների կրճատման պարտավորություն ստանձնելուց մինչև «Զրոյական արտանետումներ մինչև 2050 թվականը» ռազմավարական նախաձեռնության մեկնարկ։ 

Այս առաջնորդությունը ևս մեկ անգամ դրսևորվեց 2023 թվականին ԱՄԷ-ում անցկացված COP28 համաժողովի ընթացքում, որն ավարտվեց 198 երկրի կողմից ընդունված պատմական «ԱՄԷ կոնսենսուսի» հռչակմամբ՝ նոր փուլ բացելով կլիմայական գործողությունների ոլորտում և կոչ անելով արդար, կարգավորված և անաչառ կերպով հրաժարվել էներգետիկ համակարգերում բրածո վառելիքից՝ մինչև 2050 թվականը զրոյական արտանետումների հասնելու նպատակով։ 

Այսօր ԱՄԷ-ն լայնածավալ ներդրումներ է իրականացնում մաքուր էներգիայի, առաջադեմ ջրային լուծումների և կլիմայական նորարարությունների ոլորտներում՝ սկսած համաշխարհային առաջատար արևային էներգետիկ նախագծերից և զրոյական արտանետումներով միջուկային էներգիայից մինչև ածխածնի կլանման առաջատար տեխնոլոգիաներ և նոր սերնդի լուծումներ, ինչպիսին է ջրածինը։

Միաժամանակ, այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսիք են ԱՄԷ ջրային անվտանգության 2036թ․ ռազմավարությունը, Մուհամեդ բին Զայեդի ջրային նախաձեռնությունը և Աբու Դաբիի գլոբալ ջրային հարթակը, ընդգծում են մեր հստակ հանձնառությունը բարձրացնելու ջրի կարևորության հարցը համաշխարհային օրակարգում, դիմակայելու ջրի սակավության աճող մարտահրավերին, արագացնելու նորարարական տեխնոլոգիաների զարգացումն ու ներդրումները, ինչպես նաև դիտարկելու ջուրը որպես կայուն զարգացման և բարեկեցության հիմնական խթան։

Այս առումով, Զայեդի կայունության մրցանակը առանձին նախաձեռնություն չէ. այն կայուն զարգացմանը նպաստող ԱՄԷ-ի մշտական ​​հանձնառության ուղղակի շարունակությունն է, թե՛ երկրի ներսում, թե՛ ամբողջ աշխարհում:

Հարց․

Ի՞նչ ազդեցություն է ունեցել մրցանակը դրա հիմնադրումից ի վեր։

Պատասխան․

Վերջին 18 տարիների ընթացքում մրցանակը ճանաչել է 139 հաղթողի և նպաստել ավելի քան 400 միլիոն մարդու կյանքի բարելավմանը ամբողջ աշխարհում։ Հաղթողների ներկայացրած լուծումների միջոցով մրցանակը խթանել է մաքուր էներգիայի, ջրի, սննդի և առողջապահության հասանելիությունը, ինչպես նաև աջակցել է կլիմայական դիմադրողականության ամրապնդմանը համաշխարհային մակարդակում։

Հարց․

Որո՞նք են Զայեդի կայունության մրցանակի հիմնական կատեգորիաները։

Պատասխան․

Մրցանակը ներառում է վեց հիմնական անվանակարգ՝ առողջապահություն, սնունդ, էներգետիկա, ջուր, կլիմայական գործողություն և գլոբալ ավագ դպրոցներ։ Այս անվանակարգերը ճանաչում են այնպիսի լուծումներ, որոնք ուղղված են գլոբալ կարևոր մարտահրավերների հաղթահարմանը՝ ներառյալ առողջապահության հասանելիությունը, պարենային անվտանգությունը, մաքուր էներգիան, անվտանգ ջուրը և կլիմայական գործողությունը, ինչպես նաև դպրոցներում աշակերտների կողմից նախաձեռնվող կայուն զարգացման նախագծերը։

  1. Առողջապահություն

Այս անվանակարգը ճանաչում է այն կազմակերպություններին, որոնք ներկայացրել են առողջապահության ոլորտում նորարարական, ազդեցիկ և ոգեշնչող կայուն լուծումներ, ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալով. 

  • Կենսական  և մատչելի առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում

  • Մայրական և նորածնային առողջապահության հասանելիության ապահովում

  • Համաճարակների վերացում (ՁԻԱՀ, մալարիա, տուբերկուլյոզ և այլն)

  • Ջրային, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և բուժում

  • Աղտոտմամբ, վտանգավոր քիմիական նյութերով և վարակներով պայմանավորված հիվանդությունների նվազեցում։ 

Կազմակերպությունները պետք է նաև ներկայացնեն հստակ տեսլական և երկարաժամկետ ծրագիր՝ իրենց լուծումների կիրառման ընդլայնման և ազդեցության մեծացման համար, ինչպես նաև ոգեշնչեն այլոց՝ նպաստելով կայուն և համամարդկային զարգացման առաջխաղացմանը։

Մասնակցության  համար կարող են դիմել փոքր կամ միջին ձեռնարկություննեը (ՓՄՁ) կամ ոչ առևտրային կազմակերպությունները։

Այս անվանակարգի հաղթողները կստանան 1,000,000 ԱՄՆ դոլար, իսկ եզրափակիչ փուլ անցած մասնակիցները ՝ 100,000 ԱՄՆ դոլար։

  1. Սնունդ

Այս անվանակարգը ճանաչում է այն կազմակերպություններին, որոնք ցուցաբերել են նորարարական, ազդեցիկ և ոգեշնչող կայուն զարգացման լուծումներ սննդի ոլորտում, ներառյալ, սակայն չսահմանափակվելով հետևյալ ուղղություններով․

  • Սովի և թերսնուցման նվազեցում

  • Գյուղատնտեսական կամ սննդի վերամշակման այլ ոլորտների արտադրողականության բարձրացում

  • Սննդային համակարգերի կայունության ապահովում

  • Կայուն սննդարտադրության խթանում

Կազմակերպությունները պետք է նաև ներկայացնեն հստակ տեսլական և երկարաժամկետ ծրագիր՝ իրենց լուծումների հետագա կիրառման և ազդեցության ընդլայնման համար, ինչպես նաև ոգեշնչեն մյուսներին՝ նպաստելով կայուն և մարդկային զարգացման առաջխաղացմանը։

Այս անվանակարգին համապատասխանելու համար կազմակերպությունը պետք է լինի փոքր կամ միջին ձեռնարկություն կամ ոչ առևտրային կազմակերպություն։

Այս անվանակարգի հաղթողները կստանան 1,000,000 ԱՄՆ դոլար, իսկ եզրափակիչ փուլ անցած մասնակիցները՝ 100,000 ԱՄՆ դոլար։

  1. էներգետիկա

Այս անվանակարգը ճանաչում է այն կազմակերպություններին, որոնք ցուցաբերել են նորարարական, ազդեցիկ և ոգեշնչող կայուն զարգացման լուծումներ էներգետիկայի ոլորտում, ներառյալ, սակայն չսահմանափակվելով հետևյալ ուղղություններով․

  • Մատչելի և հուսալի մաքուր էներգիայի հասանելիության ապահովում

  • Մաքուր էներգիայի արտադրության ավելացում

  • Էներգաարդյունավետության և էներգետիկ ենթակառուցվածքների բարելավում

  • Մաքուր էներգիայի տեխնոլոգիական նորարարությունների ներդրում

Կազմակերպությունները պետք է նաև ներկայացնեն հստակ տեսլական և երկարաժամկետ ծրագիր՝ իրենց լուծումների հետագա կիրառման և ազդեցության ընդլայնման համար, ինչպես նաև ոգեշնչեն մյուսներին՝ նպաստելով կայուն և մարդկային զարգացման առաջխաղացմանը։

Այս անվանակարգին համապատասխանելու համար կազմակերպությունը պետք է լինի փոքր կամ միջին ձեռնարկություն կամ ոչ առևտրային կազմակերպություն։

Այս անվանակարգի հաղթողները կստանան 1,000,000 ԱՄՆ դոլար, իսկ եզրափակիչ փուլ անցած մասնակիցները՝ 100,000 ԱՄՆ դոլար։

  1. Ջուր

Այս անվանակարգը ճանաչում է այն կազմակերպություններին, որոնք ցուցաբերել են նորարարական, ազդեցիկ և ոգեշնչող կայուն զարգացման լուծումներ ջրային ոլորտում, ներառյալ, սակայն չսահմանափակվելով հետևյալ ուղղություններով․

  • Անվտանգ և մատչելի խմելու ջրի հասանելիության ապահովում

  • Սանիտարական պայմանների և հիգիենայի հասանելիության ապահովում

  • Ջրօգտագործման արդյունավետության բարձրացում

Կազմակերպությունները պետք է նաև ներկայացնեն հստակ տեսլական և երկարաժամկետ ծրագիր՝ իրենց լուծումների հետագա կիրառման և ազդեցության ընդլայնման համար, ինչպես նաև ոգեշնչեն մյուսներին՝ նպաստելով կայուն և մարդկային զարգացման առաջխաղացմանը։

Այս անվանակարգին համապատասխանելու համար կազմակերպությունը պետք է լինի փոքր կամ միջին ձեռնարկություն կամ ոչ առևտրային կազմակերպություն։

Այս անվանակարգի հաղթողները կստանան 1,000,000 ԱՄՆ դոլար, իսկ եզրափակիչ փուլ անցած մասնակիցները՝ 100,000 ԱՄՆ դոլար։

  1. Կլիմայական գործողություններ

Այս անվանակարգը ճանաչում է այն կազմակերպություններին, որոնք ցուցաբերել են նորարարական, ազդեցիկ և ոգեշնչող լուծումներ՝ ապահովելով դրական արդյունքներ հետևյալ ոլորտներում․

  • Կլիմայական փոփոխություններին հարմարվողականություն և դիմակայունության ամրապնդում

  • Հողի կայուն օգտագործում և անտառների պահպանություն

  • Բնության վրա հիմնված լուծումներ՝ էկոհամակարգերի և բնական ռեսուրսների պահպանման/վերականգնման կամ ածխածնի հեռացման նպատակով

  • Ածխածնի որսում, օգտագործում և պահեստավորում

Լուծումը կարող է լինել մոտեցում, ծառայություն և/կամ արտադրանք, որը կարող է ուղղակիորեն վերագրվել վերոնշյալ ոլորտներում չափելի դրական ազդեցության։

Կազմակերպությունները պետք է նաև ներկայացնեն հստակ տեսլական և երկարաժամկետ ծրագիր՝ իրենց լուծումների հետագա կիրառման և ազդեցության ընդլայնման համար, ինչպես նաև ոգեշնչեն մյուսներին՝ նպաստելով կայուն և մարդկային զարգացման առաջխաղացմանը։

Այս անվանակարգին համապատասխանելու համար առաջադրված կազմակերպությունը պետք է լինի փոքր կամ միջին ձեռնարկություն կամ ոչ առևտրային կազմակերպություն։

Այս անվանակարգի հաղթողները կստանան 1,000,000 ԱՄՆ դոլար, իսկ եզրափակիչ փուլ անցած մասնակիցները՝ 100,000 ԱՄՆ դոլար։

  1. Համաշխարհային ավագ դպրոցներ

«Համաշխարհային ավագ դպրոցներ» անվանակարգը ճանաչում է ավագ կամ միջնակարգ դպրոցներին աշխարհի վեց աշխարհագրական տարածաշրջաններից, որոնք առաջարկում են առողջապահության, սննդի, էներգիայի և/կամ ջրի ոլորտներում նորարարական, ազդեցիկ և ոգեշնչող կայուն զարգացման նախագծեր։ Առաջարկվող նախագիծը կարող է վերաբերել մեկ ոլորտի (օրինակ՝ ջուր) կամ միավորել մի քանի ոլորտներ (օրինակ՝ առողջապահություն, սնունդ, էներգիա, ջուր և կլիմայական գործողություններ)։

Մրցանակի նպատակն է խրախուսել ուսանողներին մշակել և իրականացնել կայուն զարգացման իրենց գաղափարները։ Այն նախատեսված չէ դպրոցների վարչական նախագծերի կամ կրթական բարեփոխումների համար։

Այս անվանակարգում մրցանակը չի շնորհվում անցյալում ունեցած ձեռքբերումներին, այլ հնարավորություն է տալիս հաղթող դպրոցների ուսանողներին իրականացնել կայուն զարգացման նախագծեր իրենց դպրոցներում։ Ուսանողահեն  այս նախագծերը պետք է ցուցադրեն նորարարական մոտեցումներ կայուն զարգացման մարտահրավերների հաղթահարման համար և ոգեշնչեն ուսանողներին ակտիվ դեր ունենալ կայուն զարգացման գործընթացում։

Դիմումը պետք է ներկայացվի ուսանողների կողմից և աջակցվի դպրոցի ղեկավարության կողմից։ Նախագծերը պետք է․

  • Ցուցադրեն, թե ինչպես են համապատասխանում գնահատման երեք չափանիշներին՝ ազդեցություն, նորարարություն և ոգեշնչում։

  • Հնարավոր լինի իրականացնել և գործարկել մեկից երկու տարվա ընթացքում

  • Օգուտ բերեն դպրոցական համայնքին և/կամ տեղական/տարածաշրջանային համայնքին մի քանի տարիների ընթացքում։

Աշխարհի հետևյալ վեց աշխարհագրական տարածաշրջաններից յուրաքանչյուրից մեկ դպրոց կստանա 150,000 ԱՄՆ դոլար, իսկ 12 եզրափակիչ փուլ անցած դպրոցներ կստանան 25,000 ԱՄՆ դոլար․

  1. Ամերիկյան տարածաշրջան

  2. Ենթասահարական Աֆրիկա

  3. Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա

  4. Եվրոպա և Կենտրոնական Ասիա

  5. Հարավային Ասիա

  6. Արևելյան Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան

Հարց․

Կարո՞ղ եք մանրամասնել մրցանակի արժեքը և դրա բաշխման կարգը։

Պատասխան․

Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 7.2 միլիոն ԱՄՆ դոլար, որը բաշխվում է հետևյալ կերպ․

Հաղթողներ՝

  • Առողջապահություն -1,000,000 ԱՄՆ դոլար

  • Սնունդ - 1,000,000 ԱՄՆ դոլար

  • Էներգիա -1,000,000 ԱՄՆ դոլար

  • Ջուր -1,000,000 ԱՄՆ դոլար

  • Կլիմայական գործողություններ -1,000,000 ԱՄՆ դոլար

  • Համաշխարհային ավագ դպրոցներ* -900,000 ԱՄՆ դոլար

*Բաժանվում է վեց դպրոցների միջև՝ յուրաքանչյուրին տրամադրելով 150,000 ԱՄՆ դոլար։

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներ՝

  • Առողջապահություն -100,000 ԱՄՆ դոլար

  • Սնունդ -100,000 ԱՄՆ դոլար

  • Էներգիա -100,000 ԱՄՆ դոլար

  • Ջուր -100,000 ԱՄՆ դոլար

  • Կլիմայական գործողություններ -100,000 ԱՄՆ դոլար

  • Համաշխարհային ավագ դպրոցներ** - 300,000 ԱՄՆ դոլար

**Բաժանվում է 12 դպրոցների միջև՝ յուրաքանչյուրին տրամադրելով 25,000 ԱՄՆ դոլար։

Հարց․ Որո՞նք են հաղթողների ընտրության հիմնական գնահատման չափանիշները։

Պատասխան․

Գնահատումը հիմնված է երեք հիմնական չափանիշների վրա՝ նորարարություն, ազդեցություն և ոգեշնչում։

Առողջապահություն, Սնունդ, Էներգիա և Ջուր անվանակարգերի համար չափանիշներն են․

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - 40%

Նորարարությունը վերաբերում է նոր լուծմներին կամ գոյություն ունեցող լուծմների վերափոխմանը, որը լուծում է խնդիր կամ կարիք, ստեղծում արժեք և ապահովում է նշանակալի դրական ազդեցություն։

Լուծումը կարող է լինել տեխնոլոգիա, ծառայություն կամ բիզնես մոդել։

Նորարարության չափանիշը պահանջում է, որպեսզի կազմակերպությունները ցուցադրեն, որ իրենց լուծումը․

  • Ունի եզակի արժեքային առաջարկ,

  • Կրում է փոխակերպող կամ հեղափոխական բնույթ,

  • Տեխնիկապես և առևտրային առումով կենսունակ է, 

  • Ընդունված է շուկայի կողմից։

Մրցանակը չի շնորհվում վաղ փուլում գտնվող ստարտափներին, ցուցադրական նախագծերին, նախատիպերին կամ այն լուծումներին, որոնք դեռևս իրական ազդեցություն չեն ցուցաբերել գործնական մակարդակում։

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ - 30%

Ազդեցությունը վերաբերում է դրական փոփոխությանը, որը լուծում է սոցիալական, տնտեսական, տեխնոլոգիական և/կամ բնապահպանական մարտահրավերներ և ապացուցված կերպով նպաստում է մարդկության բարեկեցության բարելավմանը։

Ազդեցության չափանիշը պահանջում է, որպեսզի կազմակերպությունները ցուցադրեն, որ․

  • Իրենց լուծումն արդեն դրական ազդեցություն է ունեցել մարդկանց կյանքի որակի վրա,

  • Դիմակայուն են հնարավոր սոցիալական, տնտեսական, տեխնոլոգիական և բնապահպանական մարտահրավերների նկատմամբ,

  • Ունեն պատշաճ կառավարման համակարգ՝ ներգրավելով որակավորված մասնագետների և հաստատելով արդար քաղաքականություններ, 

  • Ունեն մանրամասն ծրագիր, թե ինչպես է մրցանակային գումարը օգտագործվելու իրենց ազդեցությունն ավելի ընդլայնելու նպատակով։

ՈԳԵՇՆՉՈՒՄ - 30%

Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր հայր երջանկահիշատակ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանը համաշխարհային կայուն զարգացման և մարդկային առաջընթացի պաշտպաններից էր։ Անձնական օրինակով առաջնորդվելով՝ նա մեծ կարևորություն էր տալիս սոցիալ-տնտեսական զարգացմանը, որը բավարարում է թե՛ ներկա, թե՛ ապագա սերունդների կարիքները։

Մրցանակի միջոցով շարունակվող Շեյխ Զայեդի ժառանգությունը ոգեշնչման աղբյուր է ամբողջ աշխարհի համար։ Ոգեշնչման չափանիշը պահանջում է, որպեսզի կազմակերպությունները ցուցադրեն, որ իրենց լուծումը․

  • Արտացոլում է Շեյխ Զայեդի հիմնական արժեքները՝ կայուն զարգացումն ու մարդկային առաջընթացը, որոնք առանցքային էին նրա մոտեցումների և գործողությունների համար,

  • Կարող է ոգեշնչել և ազդեցություն ունենալ մյուսների վրա՝ խթանելով կայուն և համամարդկային զարգացումը, 

  • Կարող է խրախուսել ավելի լայն հանրության կայուն գործողությունները՝ նպաստելով վարքագծային փոփոխություններին։

Կլիմայական գործողություններ անվանակարգի համար գնահատման չափանիշներն են․

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - 40%

Նորարարությունը վերաբերում է նոր լուծմանը կամ գոյություն ունեցող լուծման վերափոխմանը, որը լուծում է խնդիր կամ կարիք, ստեղծում արժեք և ապահովում նշանակալի դրական ազդեցություն։

Լուծումը կարող է լինել մոտեցում, տեխնոլոգիա, ծառայություն կամ արտադրանք։

Նորարարության չափանիշը պահանջում է, որպեսզի կազմակերպությունները ցուցադրեն, որ իրենց լուծումը․

  • Ունի եզակի արժեքային առաջարկ,

  • Կրում է փոխակերպող կամ խաթարող բնույթ,

  • Տեխնիկապես և առևտրային առումով կենսունակ է, և

  • Ընդունված է շուկայի կողմից։

Մրցանակը չի շնորհվում վաղ փուլում գտնվող ստարտափներին, ցուցադրական նախագծերին, նախատիպերին կամ այն լուծումներին, որոնք դեռևս իրական ազդեցություն չեն ցուցաբերել գործնական մակարդակում։

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ - 30%

Ազդեցությունը վերաբերում է դրական փոփոխությանը, որը լուծում է սոցիալական, տնտեսական, տեխնոլոգիական և/կամ բնապահպանական մարտահրավերներ և ապացուցված կերպով նպաստում է համամարդկության բարեկեցության բարելավմանը։

Ազդեցության չափանիշը պահանջում է, որպեսզի կազմակերպությունները ցուցադրեն, որ․

  • Իրենց լուծումը նվազեցնում է կլիմայական ռիսկերն ու խոցելիությունը,

  • Դիմակայուն են հնարավոր սոցիալական, տնտեսական, տեխնոլոգիական և բնապահպանական մարտահրավերների նկատմամբ,

  • Իրենց լուծումն ապահովել է չափելի դրական ազդեցություն շահառու համայնքների համար,

  • Ունեն պատշաճ կառավարման համակարգ՝ ներգրավելով որակավորված մասնագետների և հաստատելով արդար քաղաքականություններ, 

  • Ունեն մանրամասն ծրագիր, թե ինչպես է մրցանակային գումարը օգտագործվելու իրենց ազդեցությունն ավելի ընդլայնելու նպատակով։

ՈԳԵՇՆՉՈՒՄ — 30%

Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր հայր երջանկահիշատակ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանը համաշխարհային կայուն զարգացման և մարդկային առաջընթացի պաշտպաններից էր։ Նրա ժառանգությունը, որը շարունակվում է Մրցանակի միջոցով, ոգեշնչման աղբյուր է ամբողջ աշխարհի համար։

Ոգեշնչման չափանիշը պահանջում է, որպեսզի կազմակերպությունները ցուցադրեն, որ իրենց լուծումը․

  • Արտացոլում է Շեյխ Զայեդի հիմնական արժեքները՝ կայուն զարգացումն ու մարդկային առաջընթացը,

  • Կարող է ոգեշնչել և ազդեցություն ունենալ մյուսների վրա՝ խթանելով կայուն և մարդկային զարգացումը, և

  • Կարող է խրախուսել ավելի լայն հանրության կայուն գործողությունները՝ նպաստելով վարքագծային փոփոխություններին։

Համաշխարհային ավագ դպրոցներ անվանակարգի համար գնահատման չափանիշներն են․

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - 30%

Նորարարությունը վերաբերում է ստեղծագործ գաղափարին, որն առաջարկվում է ուսանողների կողմից և լուծում է դպրոցի և/կամ տեղական համայնքի մարտահրավերները առողջապահության, սննդի, էներգիայի և/կամ ջրի ոլորտներում։

Նորարարության չափանիշը պահանջում է, որպեսզի դպրոցները ցուցադրեն, որ․

  • Նախագիծը ղեկավարվում է ուսանողների կողմից, որոնք համատեղ աշխատում են մարտահրավերը բացահայտելու և նորարարական լուծում մշակելու ուղղությամբ՝ օգտագործելով առկա տեխնոլոգիաները կամ ստեղծելով սեփական լուծումները, 

  • Ուսանողները կիրառում են նախագծերի կառավարման մեթոդներ՝ պլանավորում, ժամանակացույցի կազմում և բյուջետավորում, ինչպես նաև օգտագործում են դպրոցում ստացած գիտելիքները՝ ցանկալի կայուն արդյունքը ապահովելու համար։

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ -30%

Ազդեցությունը վերաբերում է առաջարկվող նախագծի արդյունքում առաջացող դրական փոփոխությանը, որը բարելավում է դպրոցի, ուսանողների և/կամ տեղական համայնքի բարեկեցությունը։

Ազդեցության չափանիշը պահանջում է, որպեսզի դպրոցները ցուցադրեն, որ․

  • Նախագիծն ապահովում է չափելի կայուն արդյունքներ՝ կայուն էներգիայի, մաքուր ջրի, հիմնական առողջապահական ծառայությունների և/կամ սննդարար սննդի հասանելիության տեսանկյունից դպրոցում կամ ավելի լայն համայնքում, և

  • Նախագիծը օգուտ է բերում ինչպես ներկայիս, այնպես էլ ապագա ուսանողներին։ Այդ օգուտները կարող են ներառել, սակայն չեն սահմանափակվում կրթական հնարավորություններով և/կամ կայուն զարգացման ոլորտում տեխնիկական հմտությունների բարելավմամբ։

ՈԳԵՇՆՉՈՒՄ -40%

Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանը համոզված էր, որ երկրի ամենամեծ ներդրումը գիտելիքներով զինված երիտասարդ սերունդների ձևավորումն է։ Նա հավատում էր երիտասարդների ակտիվ դերին զարգացման գործընթացում՝ հասարակության հաջողության հիմքերը դնելու նպատակով պատասխանատվությունների կիսման միջոցով։

Մրցանակի միջոցով շարունակվող Շեյխ Զայեդի ժառանգությունը ոգեշնչման աղբյուր է երիտասարդ սերնդի համար։

Ոգեշնչման չափանիշը պահանջում է, որպեսզի դպրոցները ցուցադրեն, որ․

  • Նախագիծը արտացոլում է Շեյխ Զայեդի հիմնական արժեքները՝ կայուն զարգացումն ու մարդկային առաջընթացը,

  • Նախագիծը կարող է պահպանվել երկարաժամկետ հեռանկարում,

  • Նախագիծը ոգեշնչում է ուսանողներին դառնալ հաջորդ սերնդի նորարարներ, ձեռնարկատերեր և առաջնորդներ, որոնք ունակ են հաղթահարել կայուն զարգացման մարտահրավերները, 

  • Նախագիծը խրախուսում է պատասխանատու գործողություններ ավելի լայն համայնքում և այլ դպրոցներում։

Հարց․

Ինչպե՞ս են ընտրվում հաղթողները։

Պատասխան․

Բոլոր հայտերը անցնում են գնահատման եռաստիճան գործընթացով։

Առաջին փուլ․ բոլոր հայտերի վերաբերյալ իրականացվում է պատշաճ ուսումնասիրություն՝ համոզվելու, որ դրանք համապատասխանում են Զայեդի կայունության մրցանակի գնահատման չափանիշներին։

Երկրորդ փուլ․ Ընտրող հանձնաժողովը վերանայում է բոլոր հայտերը, և ընտրված հայտերը փոխանցվում են Ժյուրիին վերջնական գնահատման համար։

Երրորդ փուլ․ Ժյուրին հանդիպում է անձամբ՝ քննարկելու եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին և յուրաքանչյուր անվանակարգում ընտրելու հաղթողին։ Վերջնական որոշումները կայացվում են միաձայն։ Զայեդի կայունության մրցանակի հաղթողները կհայտարարվեն ամենամյա մրցանակաբաշխության արարողության ընթացքում։

 Հարց․

Ե՞րբ է 2027 թվականի թողարկման հայտերի ներկայացման վերջնաժամկետը։

Պատասխան․

Զայեդի կայունության մրցանակը ներկայումս ընդունում է հայտեր փոքր և միջին ձեռնարկություններից, ոչ առևտրային կազմակերպություններից և դպրոցներից, որոնք ներկայացնում են կայուն զարգացման լուծումներ։ Հայտերի ընդունումը կտևի մինչև 2026 թվականի հունիսի 22-ը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում