Գլխավոր Լրահոս

Խուզարկել են «Հայաստան» դաշինքի գրասենյակը․ ձերբակալվածներ կան

Խուզարկել են «Հայաստան» դաշինքի գրասենյակը․ ձերբակալվածներ կան

Մայիսի 14-ին իրավապահ մարմինները խուզարկել են «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակը։ Կան բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ։ Տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հաստատում ենք, որ նշված քննչական գործողությունները կատարվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել են կոմիտեից:

«Հայաստան» դաշինքից արձագանքել են, որ այս խուզարկությունն ու ձերբակալություններն իրենց համար անակնկալ չէր, և իրենց դրանով չեն վախեցնի։

«Իրավապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդեն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը։

Այս գործողությունները ևս մեկ անգամ փաստում են.

իշխանությունը չունի հանրային աջակցություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն եւ իր վերարտադրությունը ապահովելու համար դիմում է նման քայլերի։

Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։

Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։

Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը. մեր թիմը գիտի ինչի համար է պայքարում։

Մեր քաղաքացիներին կոչ ենք անում իշխանության կողմից իրականացված բոլոր հակաիրավական քայլերի պատասխանը տալ հունիսի 7-ին՝ մերժելով Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմին»,- ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։

***

Վերջին շրջանում պարբերաբար խուզարկություններ են տեղի ունենում ընդդիմադիր ուժերի գրասենյակներում, մասնավորապես «Ուժեղ Հայաստանի»։

Գրեթե ամենօրյա ռեժիմով Հակակոռուպցիոն կոմիտեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ ձայնագրություններ է հրապարակում, որոնց հիմքով ընտրակաշառք տալու/ստանալու մեղադրանքով քրեական վարույթներ են նախաձեռնվում, անձինք են ձերբակալվում, կալանավորվում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում