Գլխավոր Լրահոս

Ընդդիմադիր համախմբումը մերժում է նոր Սահմանադրության նախագիծը

Ընդդիմադիր համախմբումը մերժում է նոր Սահմանադրության նախագիծը

Ընդդիմադիր համախմբումը հայտարարում է, որ մերժում է նոր Սահմանադրության ընդունումը՝ այն համարելով արտաքին պարտադրանքի և իշխանության կենտրոնացման միջոց։ Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ։

Տե՛ս՝ Հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը. ինչ է փոխվում գործողի համեմատ

Ըստ հայտարարության՝ իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը երկու հիմնարար սպառնալիք է ստեղծում՝ վտանգելով Հայաստանի ինքնիշխանությունը և ամրապնդելով ավտորիտար կառավարման համակարգը։

Համախմբման պնդմամբ՝ իշխող ուժը Սահմանադրության փոփոխության գործընթացն օգտագործում է իր ձեռքում իշխանությունը կենտրոնացնելու և զսպումների ու հակակշիռների մեխանիզմները վերացնելու համար։

«Արձանագրում ենք, որ իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն Սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակների գնահատմամբ՝ հասարակության բևեռացվածության և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների պայմաններում անհնար է Սահմանադրության փոփոխությունը ժողովրդավարական և բազմակարծիք քննարկումների միջոցով։

Ընդդիմադիր համախմբումը նաև համերաշխություն է հայտնել խորհրդարանական ընդդիմության դիրքորոշմանը և պատրաստակամություն հայտնել համատեղ ուժերով հանդես գալու նոր Սահմանադրության ընդունման դեմ։

Համախմբումն առաջիկա օրերին կհայտարարի այս օրակարգով հանդիպման մասին։

Նոյեմբերի 23-ին Արդարադատության նախարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը։ Նախագծում, ի թիվս այլ փոփոխությունների, բացակայում է Անկախության հռչակագրին հղումը։ Փաստաթուղթը դրվել է հանրային քննարկման, որը նախատեսվում է շարունակել մինչև 2027-ի գարուն։

Նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի կողմ ձայնը։ Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ չեն աջակցելու նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու նախաձեռնությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում